06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանը՝ ջրհեղեղի շեմի՞ն /տեսանյութ/

«Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դժգոհությունն այն խնդֆրի վերաբերյալ, որ մեր բնակավայրերը՝ հատկապես Երևանը անպաշտպան են բնության ռիսկերի նկատմամբ: Ջրհեղեղի ու  սելավների  վտանգի մասին ևս բարձրաձայնել ենք: Տարիներ ի վեր պայքարեցինք, որ գոնե Գետառի կենտրոնական հատվածը չփակեն, բայց դա մեզ չհաջողվեց: Մեզ միշտ ասում էին՝ դա մի փոքրիկ առվակ է, կենտրոնում տարածք է տրված դրա համար… Հետո էլ այդ տարածքներն օգտագործեցին ճանապարհների կառուցման ու ռեստորանների կառուցման համար: Օգտագործվեց այն տարածքը, որ տրված էր այդ «առվակին» ու դա հաշվի չառան, և հենց դրա համար 1946-ին սելավ եղավ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:
Բանախոսը շեշտեց՝ ջերմաստիճանը կտրուկ իջնի, հնարավոր է մայրաքաղաքում ջրհեղեղ լինի:

Վերջինս շեշտեց՝ մեր մայրաքաղաքի դրենաժային համակարգը չի բավարարում, որ  ջուրը, ձնհալը անցնեն սելավատարերով:

Բնապահպանն ահազանգեց՝ մարդիկ դիտահորերի մեջ աղբ են նետում. դա կոպիտ սխալ է,  քանի որ այս հորերը աղբատար չեն, դրանք ջուրը տանելու համար են նախատեսված: Թվում է՝ մի փոքր աղբ է, բայց դա բնապահպանական մեծ աղետների պատճառ կարող է դառնալ:

«Մեր ժողովրդի էկոլոգիական կրթության մակարդակը ցածր է: Մարդիկ լյուկերի մեջ աղբ են նետում: Ինքս հաճախ տեսել եմ, որ տիկնայք  փոփոցը մաքրում են ու աղբը նետում դրանց մեջ: Պատահական չէ, որ մեր ստորգետնյա անցումները ջրի    տակ են անցնում ուժեղ  անձրևների ժամանակ:  ԵՊՀ-ից լավ տեսանելի է, որ գարնանը ուժեղ անձրևների ժամանակ Գետառի կողքից   ցեխով լի մի գետ է հոսում. ջուրն իր օրինական տեղն է փնտրում. փակ է լինում, ուստի իր համար ճանապարհ է  բացում:  Սա  ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքաշինական խնդիր է», – նշեց պնապահպանը:

Ջրօդերեւութաբան Թրահել Վարդանյանը՝ ասուլիսիմյուս բանախոսը շեշտեց՝  եթե Երեւանից բարձր գտնվող հարեւան բնակավայրերից ու սարերից ձյունը հալվի եւ տեղափոխվի Երեւան, ապա բանուկ մասում լուրջ խնդիր կառաջանա, քանի որ դիտահորերը ամբողջությամբ ծածկված են սառույցով, դրանք  փակ են։

Հնարավոր հեղեղումների հետեւանքները կարող են ավելի լուրջ խնդիրների պատճառ դառնալ, քանի որ Հայաստանում 21 պոչամբար կա,  որոնք լցված են ծանր մետաղներով եւ թունավոր նյութերով։ «Երբ Դաստակերտի պոչամբարը քանդվեց, ամբողջ թույնը բերեց՝ լցրեց խմելու ջրի ջրամբարը եւ բավական մեծ թվով մարդիկ թունավորվեցին»,-ասաց Կ. Դանիելյանը:

Խնդիրը քննարկվել է բնապահպանության նախարարությունում։ Որոշվել է աշխատանքային խումբ  ստեղծել։ Հիմա հարցն այն է՝ միջոցառումներ ձեռնարկել մինչեւ ձնհալը կսկսվի՞, թե՞ ռազմավարական ծրագիր մշակել, որի մեջ պետք է ներառվեն նաեւ հանրապետության մյուս քաղաքները, որտեղ նույնպես նման վտանգ կարող է լինել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ