03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 16, 2017

Հայտնաբերվել է ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության մեղադրանքով հետախուզվողը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության մեղադրանքով 2016 թվականի հուլիս ամսից հետախուզման մեջ գտնվող անձը։ 1961թ. ծնված ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, ֆիզիկոս Արմեն Մնացականյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքն ստացել է 2016 թվականի հուլիսի 3-ին՝ Վանաձորում։ ՀՀ ՔԿ Լոռու մարզային […]

Ազատվել է անվտանգության ծառայության պետի պաշտոնից

Բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանը, ով անցնում էր կոռուպցիոն 308 հոդվածով` ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով, եւ վերջինս 2016թ. սեպտեմբերից կալանավորված էր, ազատ է արձակվել: Այս տարվա սկզբին Վանիկ Գինոսյանն ազատ է արձակվել անվտանգության ծառայության պետի պաշտոնից, մինչ այդ, նոր ռեկտոր Արմեն Մուրադյանի նշանակումից հետո այլ ազատումներ էլ են եղել:

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես հերքել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին տեղեկությունները։ «Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նման տեղեկությունները պարտադիր ենթակա են ճշտման հայտնելուց առաջ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում։ Նշենք, որ ավելի վաղ զլմ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Լեւոն Մնացականյանը եւ եւս […]

«Այսօր Թուրքիան կանխատեսելի հարևան չէ» (տեսանյութ)

«Օրեր առաջ նախագահն էլ էր անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի դերին, սառեցված կոնֆլիկտներին, սահմաններին, և, բնականաբար Լավորվն էլ իր դիրքորշումն է արտահայտել: Նոր բան չկար»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի այսօր արված հայտարարություններից ՀՀ-ի ու Թուրքիայի հարաբերությունների և սահմանի բացման վերաբերյալ: «Մենք առանց նախապայմանների հարաբերությունների կողննակից […]

Հանրապետականը` Հաց բերողից (տեսանյութ)

«Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ մեր ցավակցությունն եմ հայտնում բոլորի անունից, ցանկացած հայ մարդու կորուստ մեզ համար ցավալի է»,-այսօր «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդարադառնալով Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվանը: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա նա հավելեց. «Ինչքան որ ես տիրապետում եմ ինֆորմացիայի, իսկ այդ […]

Վ. Պուտինը սատարո՞ւմ է (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը , որտեղ քննարկվել են թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական, կուսակցության գործունեության, նախընտրական փուլի վերաբերյալ հարցեր: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է իր ՌԴ կատարած  այցի մանրամասները: «Մենք արձանագրում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով, և կա մեծ ներուժ շարունակելու այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում»,-այսօր նիստից հետո […]

Տաթև համայնքին տրամադրվել են շուրջ 167 միլիոն դրամի տեխնիկական միջոցներ և սարքավորումներ

Սյունիքի մարզի Տաթև համայնքի  Շինուհայր կենտրոնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և համայնքների զարգացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր  ծանոթացել են   Սյունիքի  մարզի Տաթև խոշորացված համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Տաթև համայնքին  «Տաթև համայնքի ներհամայնքային ճանապարհների սպասարկման, կանոնավոր աղբահանության, գյուղտեխնիկայի վերազինման և ջրամատակարարման համակարգի մասնակի բարելավման»  ծրագրի շրջանակներում տրամադրվելու է […]

Շատ մեծ ցավ եմ ապրում. վարչապետը՝ Հաց բերողից

Բազմաթիվ բացթողումներ կան, ամենուրեք էլ կան բացթողումներ. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսելով Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան մասին՝ նա ասաց. «Ցավում եմ, շատ մեծ ցավ եմ ապրում»: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է այսօր:  Երեկ՝ կեսգիշերից առաջ, նրան վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնում: Վիճակը ծանր էր գնահատվում: Անցած ամռանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի