«Դուք ինձ դրդում եք խախտել օրենքը»/տեսանյութ/
ՀՀ մշակույթի նախարար, ՀՀԿ ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանը շատ բարձր է գնահատում ՀՀԿ-ի շանսերը առաջիկա ընտրություններում: «Մեր ծրագրերը շատ իրատեսական են»,- ասում է նախարարը: Արմեն Ամիրյանը հրաժարվեց պատասխանել ընտրություններին վերաբերող հարցերին՝ նշելով, որ դա օրենքի խախտում է. «Դուք ինձ դրդում եք խախտել օրենքը: Այս ժամին քարոզչությամբ չի կարելի զբաղվել»: Մանրամասները՝ տեսանյութում: