03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 4, 2017

Հայտնի դերասանուհին դուստր է ունեցել /ֆոտո/

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նատալի Պորտմանը դուստր է ունեցել, ում Ամալիա են անվանել։ Հիշեցնենք, որ դերասանուհին եւ նրա ամուսինը՝ Բենջամին Միլպյեն, արդեն մեկ որդի ունեն՝ 5 տարեկան Ալեֆը։ Ողջ հղիության ընթացքում դերասանուհին աշխատում էր շատ դուրս չգալ հասարակության առաջ ու չէր խոսում հղիության մասին։ Անգամ «Օսկարի» մրցանակաբաշխությանը նա չէր ներկայացել, որպեսզի հղի վիճակում իրեն շատերը չտեսնեն։ […]

Հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել փետրվարի 28-ից ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով հետախուզվող, 1972 թ. ծնված Արմեն Վ.-ին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

«Ռեբրեդինգ եղած «Օրինաց երկիրը» բազմիցս ապացուցել է՝ ում դաշտում է խաղում»

Ասում են՝ լավ իշխանություն ունենալու համար յուրաքանչյուր երկիր պետք է ունենա նաև լավ ընդդիմություն: Իսկ ինչպիսի՞ն է մեր ընդդիմադիրն այսօր, և, ի վերջո,  ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդն» իսկական ընդդիմությո՞ւն են: Անդրադառնալով ահա այս հարցին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը  Henaran.am-ի  հետ զրույցում նշեց. «Ես ո’չ «Հայկական վերածնունդին», ո՛չ էլ  Ծառուկյանին երբևէ ընդդիմություն չեմ համարել՝ առավել ևս, երբ […]

Շիրխանյանին չեն բուժել, բայց տեղափոխել են

ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Շիրխանյանի պաշտպան՝ Հայկ Ալումյանը հայտնում է, որ  Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխել ՄԻԵԴ-ին պատասխանելու համար.«Քանի որ ՄԻԵԴ-ը հարցեր էր առաջադրել ՀՀ կառավարությանն ու պատասխաններ ուղարկելու վերջնաժամկետը փետրվարի 22-ն էր, տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի […]

COMEDY CLUB-ի նմանակումը Պուտինին եւ Թրամփին համացանցի հիթ է դարձել /տեսանյութ/

Comedy Club-ի հումորիստները որոշել են ներկայացնել, թե իրենց կարծիքովէ ինչպիսին կլիներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Թրամփի դերակատարը հումորիստ Գարիկ Խառլամովն է, Պուտինի դերակատարը՝ Դմիտրի Գրաչովը, ով բազմիցս նմանակել է Պուտինին։ մանրամասները՝ տեսանյութում

Թեժ գիծ է գործելու

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 4-ի դրությամբ ուսումնասիրել է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված՝ 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած 79 ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդում և ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն ահազանգ: Ուսումնասիրված 80 հաղորդումներից միայն 19-ն են պարունակել առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն: Նշված 19 հաղորդումներն ուղարկվել […]

Ի՞նչ փոփոխություններ գրանցվեցին Փամբակում բնակվող Հարությունյանների ընտանիքում /տեսանյութ/

Սեդա Մատինյանը վերջին ամիսներին ստանձնել է տասնամյա թոռան՝ Մոնիկա Հարությունյանի խնամքը: Մոնիկան Վանաձորի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի երրորդ դասարանում է սովորում: Մտավոր խնդիրներից բացի՝ աղջկա մոտ վերջին շրջանում նաև թոքերի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել: Տիկին Սեդան բարձր ջերմության պատճառով թոռանն իր տուն է բերել և սկսել նրա խնամքով անձամբ զբաղվել: Ասում […]

69 երեխա լույս աշխարհ բերած 40-ամյա կինը մահացել է

Պաղեստինում մահացել է 40-ամյա տեղացի մի կին, ով հասցրել էր 69 երեխա լույս աշխարհ բերել։ Նրա մահվան մասին լրագրողներին հայտնել է նրա ամուսինը։ Նա ասել է, որ կինը թեեւ 40 տարեկան էր, բայց հասցրել է 69 երեխա ունենալ՝ նա ամեն անգամ հղիանալուց մի քանի երեխա է ունեցել, այդ պատճառով էլ հասցրել է այդքան երեխա ունենալ։ […]

Վիգեն Սարգսյանը լրացուցիչ ժամանակ կգտնի

Պաշտպանության նախարար Վիգեն սարգսյանը այսօր՝ մարտի 4-ին մասնակցել է ՙԵրդվյալ ազատամարտիկների միության՚ 5-րդ համագումարին: «Կանխելով մի շարք հարցեր՝ միանգամից հիշեցնեմ, որ վաղը սկսում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Սահմանադրությունն ինձ որպես քաղաքական թիմի անդամ թույլ է տալիս, նույնիսկ պարտականություն է դնում համադրելու և կազմակերպելու այդ ուղղությամբ մեր կուսակցության աշխատանքներն ու ջանքերը»,-իր ելույթում նշել է նախարարը: Նախարարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի