24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ռեբրեդինգ եղած «Օրինաց երկիրը» բազմիցս ապացուցել է՝ ում դաշտում է խաղում»

Ասում են՝ լավ իշխանություն ունենալու համար յուրաքանչյուր երկիր պետք է ունենա նաև լավ ընդդիմություն: Իսկ ինչպիսի՞ն է մեր ընդդիմադիրն այսօր, և, ի վերջո,  ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդն» իսկական ընդդիմությո՞ւն են:

Անդրադառնալով ահա այս հարցին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը  Henaran.am-ի  հետ զրույցում նշեց. «Ես ո’չ «Հայկական վերածնունդին», ո՛չ էլ  Ծառուկյանին երբևէ ընդդիմություն չեմ համարել՝ առավել ևս, երբ 2015 թվականի՝ նախագահի փոտրվարյան  հայտնի հայտարարությունից հետո, Ծառուկյանը հայտնվեց քաղաքական լուսանցքում: Նա չփորձեց ապացուցել, որ ընդդիմադիր է.  գերադասեց ժամանակավորապես հեռանալ քաղաքականությունից և անպատասխան  թողեց նախագահի հայտարարությունը: Իսկ հիմա նա վերադարձել է: Նա չէր կարող հենց այնպես վերադառնալ. նրան թույլ են տվել: Հիմա գիտե՞ք՝  ինչն է ամենակարևորը. երևէ իր բերանից չենք լսել իշխանափոխության մասին խոսքեր, իր շուրթերից չենք լսել շատ սուր քննադատություններ իշխանությունների նկատմամբ: Երբ որ Ծառուկյանը հայտարարի, որ ինքն ընդդիմություն է ու պայքարելու է Սերժ Սարգսյանին իշխանությունից զրկելու համար, այդ ժամանակ նոր ապացույց կունենանք, որ նա ընդդիմություն է»:

Անադրադառնալով «Հայկական վերածնունդ»-ին, քաղաքագետը շեշտեց. «Մեկնաբանությունները ավելորդ են. ռեբրեդինգ եղած «Օրինաց երկիրը» բազմիցս ապացուցել է, թե ում դաշտում է խաղում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ