24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 4, 2017

Խոշորներին կբերե՞ն օրինական դաշտ

«Նրանք, որ այդ խնդիրներով ու հարցերով են զբաղված, դեռ քննարկումի փուլում են: Իհարկե, առաջարկություններ կլինեն, որպեսզի մինչև ոռոգման շրջանի սկսվելը բացառենք ապօրինի ջրօգտագործումները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը՝ խոսելով   վերջերս վարչապետ Կարապետյանի հայտարարությունից, թե Սևանա լճից ջրի բացթողումների ընթացքում ջրային կորուստների կրճատման հարցում կոնկրետ արդյունք չկա: Դիտարկմանը, թե խոսքը վերաբերում է խոշոր ջրօգտագործողներին, ովքեր անօրինական […]

ՀՀԿ-ի ձայների համար դիմել է «զոն նայողների» օգնությանը. ժողովուրդ

«Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ուշագրավ զարգացումներ են սկսվել: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները ՔԿՀ ղեկավարությանը ներքին կարգով հասկացրել են, որ անկախ ցուցումներից՝ իրենք ՀՀԿ-ին, միեւնույն է, ձայն չեն տալու: Այս լուրը շատ է հուզել «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանին: Եվ նա ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ՔԿՀ-ից ձայներ […]

Իշխանությունները գեներալ Մանվելի դե՞մ.Ժողովուրդ

Այսօր տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանի «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը: Ու այդ միջոցառմանը մասնակցելու համար պատգամավորը հրավիել է նաև ՀՀ պաշտպանության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանին: Վերջինն էլ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, նախնական համաձայնություն է տվել, որ չի մերժի Ծաղիկ Ռուբոյի հրավերը: Տեղի ունեցածը, սակայն, ուշագրավ է մեկ […]

Կպաշտպանեն «ԲՏՌ»-ները. Ժամանակ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, հասկանալով, որ քարոզարշավի ժամանակ դժգոհ քաղաքացիները հնարավոր է անցանկալի հարցեր տան՝ բանակի վերաբերյալ՝ Սեյրան Օհանյանին, Մարտի 1-ից և քոչարյանական ժամանակներից՝ Վարդան Օսկանյանին, և «փչացնեն» նախընտրական տրամադրությունները, որոշել են «ԲՏՌ» կանանց ընդգրկել, որոնք կպաշտպանեն Օհանյանին և Օսկանյանին անցանկալի ժողովրդից։ Դրանք մոտավորապես նման են լինելու այն կանանց, ովքեր 2012թ. Մալաթիա-Սեբաստիա համայնքում թույլ չէին տալիս քարոզարշավ […]

Վիգեն Սարգսյանը փորձել է թեման «ցրել». Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ ասել է. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն»: […]

Խլխլում են. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանի համակրանքը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ գնալով ավելի է մեծանումԼ «Վարչապետը ցանկանում է, որ տիկին Հովհաննիսյանը մնա իր կողքին՝ կառավարությունում։ ՀՀԿ-ում, սակայն, մտածում են, որ Արփինե Հովհաննիսյանը կարող է ավելի օգտակար լինել ԱԺ-ում։ Որպես հիմնավորում՝ նրանք բերում են այն փաստը, որ օրենսդիրում ԱԺ փոխնախագահ նշանակվելու դեպքում Հովհաննիսյանը կարող է գլխավորել ԵԽԽՎ– ում […]

Ինչո՞ւ է դանակահարվել ԲՀԿ-ականը. Հրապարակ

«Ըստ մեր աղբյուրների` Մուրադ Մուրադյանի շտաբի ակտիվիստ Արթուր Հայրապետյանը եւ ԲՀԿ շտաբի ակտիվիստ, դանակահարված Աբրահամ Ադամյանը վիճաբանել են մեքենայի վաճառքի շուրջ: Ասում են՝ նրանք խնամիներ են: Դեպքից 3 օր առաջ Ա. Հայրապետյանին է զանգահարել ԲՀԿ-ական Ա. Ադամյանի հորեղբորորդին` մեքենայի վաճառքի հետ կապված, գինը դուր չի եկել Ա. Հայրապետյանին, վեճ է գնացել, որից հետո Հայրապետյանին է […]

Բերման են ենթարկել.Հրապարակ

 «Երեկ ոստիկանության Արտաշատի մարզային վարչություն են բերման ենթարկել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արգամ Աբրահամյանի բարեկամին՝ Խաչիկ Հովհաննիսյանին, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի փեսային: Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը, Հովիկ Աբրահամյանի քային հետեւելով, եւս լքեց ՀՀԿ-ն եւ հիմա «Ծառուկյան» դաշինքի ցուցակում է: «Մի քանի ոստիկանության մեքենաներով բերման են ենթարկել փեսային, իբր մի քանի օր առաջ կտրել է մարզային ոստիկանապետի […]

Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի ազգականի կախված դին

Երեկ՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցի 43/16 տան բակում տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի