Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական երկխոսությունը շարունակելու է հատուկ դերակատարում ունենալ երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների, այդ թվում` Ֆրանսիայի Սենատի հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ […]