17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Մարտի 8. էքստրեմալ անակնկալ կանանց և աղջիկների համար

            Կանանց միջազգային օրվա առթիվ Երևանի Ազատության հրապարակում կանանց և աղջիկներին մատուցվեց հերթական, այս անգամ արդեն էքստրեմալ անակնկալը: Երևանի քաղաքապետարանը և «Սկայբոլ» ընկերությունը կազմակերպել էին օդապարիկով թռիչք: Էքստրեմալ զգացողությունների սիրահար կանայք և աղջիկները հնարավորություն են ունեցել դիտելու Երևանի գարնանային համայնապատկերը՝ թռչնի թռիչքի բարձրությունից:

            Վայրէջքից հետո անակնկալները շարունակվել են: Բոլոր կանայք և աղջիկները ստացել են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ:

            Շատերը խոստովանել են, որ այս անակնկալի շնորհիվ 2017 թվականի մարտի 8-ն իրենց համար դարձավ անմոռանալի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ