Հիմա ուրիշ է /տեսանյութ/
«Սեֆիլյան Ժիրայրը իմ առաջին հրամանատարն է եղել, ու ես իրա մասին վատ բան չեմ կարող ասել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո):
Բոնդոն Սեֆիլյանին ուղղված մեղադրանքների մասին չի ցանկանում խոսել.
«Դե պատերազմական վիճակը ուրիշ էր, հիմա ուրիշ է»:
Նշենք, որ «Շուշիի» առանձնակի գումարտակի հրմանատար Ժիրայր Սեֆիլյանը կալանքի տակ է հունիսի 20-ից: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ շենք-շինություններ, այդ թվում Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: