20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտում ենք որպես խաղաղության հաստատման քայլ․ Օլանդ

Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայի համար հիշեցում է, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող ընդունել որևէ ժողովրդի ոչնչացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հանդես եկավ Ֆրանսիայի Նախա գահ Ֆրանսուա Օլանդը:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք մշտապես դիտարկել ենք որպես խաղաղությանհաստատման քայլ. խաղաղություն ինքներս մեզ հետ, ինչպես նաև խաղաղություն երկրների միջև: Մենք մշտապես դիտարկել ենք Հայոց ցեղասպանության խնդիրն ավելի գլոբալ համատեքստում, ինչըդրսևորվում է նրանում, որ մենք ուշադրություն ենք դարձնում մարդկության դեմ բոլորհանցագործություններին և պատերազմի հանցագործություններին»,- շեշտեց Ֆրանսիայի Նախագահը:

Այս համատեքստում Ֆրանսուա Օլանդը հիշատակեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակման միջոցառումներին մասնակցելու նպատակով իր այցը Երևան, որը նրա համար խիստ հուզիչ էր: «Ես ցանկանումէի իմ ներկայությամբ հաստատել, որ Ֆրանսիան շարունակելու է աջակցել Հայոց ցեղասպանությանճանաչման գործընթացին»,- ընդգծեց Օլանդը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ