24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շիրխանյանին չեն բուժել, բայց տեղափոխել են

ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Շիրխանյանի պաշտպան՝ Հայկ Ալումյանը հայտնում է, որ  Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխել ՄԻԵԴ-ին պատասխանելու համար.«Քանի որ ՄԻԵԴ-ը հարցեր էր առաջադրել ՀՀ կառավարությանն ու պատասխաններ ուղարկելու վերջնաժամկետը փետրվարի 22-ն էր, տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի ՄԻԵԴ-ին հայտնեն,որ քաղաքացիական հիվանդանոցում է»,-Henaran.am-ին հայտնեց Հայկ Ալումյանը:
 
Նշենք, որ Վահան Շիրխանյանը ողնաշարի հետ կապված լուրջ խնդիրներ ունի եւ ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել: Նա չի կարողանում ներկայանալ նաեւ դատական նիստերին եւ խնդրում է իրեն տրամադրել պատգարակ:
Շիրխանյանը կալանավորվել է Նորքում վնասազերծված «Զինված խմբի» գործով:
 
Նշենք, որ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:
 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ