24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ փոփոխություններ գրանցվեցին Փամբակում բնակվող Հարությունյանների ընտանիքում /տեսանյութ/

Սեդա Մատինյանը վերջին ամիսներին ստանձնել է տասնամյա թոռան՝ Մոնիկա Հարությունյանի խնամքը: Մոնիկան Վանաձորի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի երրորդ դասարանում է սովորում: Մտավոր խնդիրներից բացի՝ աղջկա մոտ վերջին շրջանում նաև թոքերի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել: Տիկին Սեդան բարձր ջերմության պատճառով թոռանն իր տուն է բերել և սկսել նրա խնամքով անձամբ զբաղվել: Ասում է՝ երեխային միայնակ չէր կարող թողնել, ստիպված հրաժարվել է աշխատանքից՝ եկամտի միակ աղբյուրից: Արդեն երկու ամիս է՝ չեն վճարել բնակարանի վարձը, կոմունալ վճարները չկատարելու համար շուտով բնակարանը կհոսանքազրկվի, իսկ պարտքերի պատճառով արդեն խանութները մթերք չեն տրամադրում:

Մոնիկայի որպիսության մասին ծնողները երբեմն-երբեմն հեռախոսազանգի միջոցով են տեղեկանում: Երեխային այցելելու համար միջոցներ չունեն: Սուսաննայի և Հարությունի խնամքի տակ դեռևս երեք երեխա կա. նրանցից ավագը՝ Սևանը, ևս Վանաձորի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի սան է, բացի հանգստյան օրերից երեխայի խնամքով դպրոցում են զբաղվում, իսկ մյուս երկու երախաները ծնողների հետ Փամբակ գյուղի սարերին ծվարած կիսաքանդ մի կառույցում են ապրում, որը զուրկ է ապրելու համար ամենատարրական պայմաններից անգամ:

Ընտանիքը գոյատևել է անասնապահությամբ՝ ամուսինը որպես հովիվ է աշխատել: Այժմ նա էլ առողջական խնդիրներ ունի. վեց հոգանոց ընտանիքն ապրում է երախաներին տրվող 46 հազար դրամ նպաստով միայն: Մի քանի ամսից Հարությունյանների ընտանիքում համալրում է սպասվում: Ինչ ճակատագիր է սպասվում փոքրիկին, ծնողները չեն պատկերացնում, միայն մի բան շատ կուզեին՝ երեխայի ծնդդյան միանվագ օգնությունը բավարարեր տնակ ձեռք բերելուն:

Վանաձորի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի փոխտնօրեն Ալվարդ Մելիքսեթյանի խոսքով՝ տատիկի հետ ապրելը բարերար ազդեցություն ունի Մոնիկայի հոգեհուզական աշխարհի վրա՝ երեխան ավելի հանգիստ է դարձել, հավասարակշռված, ինչպես նաև ավելի խնամված ու կոկիկ:

Ապրելով գյուղից կտրված, սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ կիսավեր կառույցում, երեխաները հորից ու մորից բացի այլ մարդկանց հետ շփվելու հնարավորություն չունեն:

Համապատասխան կառույցների միջնորդությամբ ու ծնողների համաձայնությամբ երեք երեխաներն արդեն Վանաձորի մանկատանն են: Այստեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ խնամք: Երեխաները բազմակողմանի խնամքի կարիք ունեն՝ նրանց մոտ զարգացած չի խոսքը, չունեն շփման ունակություն և ինքնուրույնություն:

 Վանաձորի մանկատանը վստահեցնում են՝ կենցաղային պայմաններ ապահովելուց զատ՝ երեխաների հետ տարբեր մասնագետներ էլ են աշխատում: Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Վանաձորի մանկատուն տեղափոխվի նաև ավագ դուստրը՝ Մոնիկա Հարությունյանը, ով արդեն չորս ամիս է՝ տատիկի հետ է բնակվում:

unnamed (1)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ