24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շատ մեծ ցավ եմ ապրում. վարչապետը՝ Հաց բերողից

Բազմաթիվ բացթողումներ կան, ամենուրեք էլ կան բացթողումներ. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսելով Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան մասին՝ նա ասաց. «Ցավում եմ, շատ մեծ ցավ եմ ապրում»:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է այսօր: 

Երեկ՝ կեսգիշերից առաջ, նրան վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնում: Վիճակը ծանր էր գնահատվում:

Անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սանսա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տանել գնդի տարածք։

Դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, Սարգսյանին ազատ էին արձակել: Փետրվարի 9-ին, սակայն, նրան Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ դարձյալ կալանավորել էին․ ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին: Կրկին անազատության մեջ հայտնվելու հաջորդ օրվանից նա անժամկետ հացադուլ էր հայտարարել: Մարտի 6-ին Ազգային ժողովի 27 պատգամավորների անձնական երաշխավորությամբ «Հաց բերողը» կրկին ազատ էր արձակվել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ