28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

30 միլիոն դոլարի ներդրում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնա կատարած այցի ընթացքում հանդիպել է «ՎիմպելԿոմ» ընկերության գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիին, գործառնական արդյունավետության գծով տնօրեն Ալեքսանդր Մատյուշկային  և արտաքին կապերի հարցերով գլխավոր տնօրեն Մարկ Մաքգանիին:

Բարսելոնայում կայացած «Mobile World Congress»-ի  շրջանակներում «ՎիմպելԿոմ»-ը հայտարարեց ռեբրենդինգի մասին` հայտնելով, որ ընկերությունը վերանվանվում է «VEON»: Սա նպատակ է հետապնդում վերափոխելու ընկերությունը հեռահաղորդակցությունից դեպի գլոբալ տեխնոլոգիական առաջատարի:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ընկերության կողմից զարգացման նոր մոդելի ներդրման հնարավորությունը: Վերահաստատվել է փետրվարին նախարար Վահան Մարտիրոսյանի հետ քննարկման ընթացքում տրված այս տարվա ներդրումների ծավալի կրկնապատկման խոստումը:

Արդյունքում, ընկերությունը 2017թ-ի ընթացքում Հայաստանում կներդնի 30 միլիոն ԱՄՆ դոլար, որն առավելապես կուղղվի ամբողջ ցանցը արդիականացնելուն: Տրամադրվող բյուջեի բավական մեծ մասնաբաժին կհատկացվի նաև թվային նոր ծառայությունների ներդրմանը:

Ներդրումային քաղաքականության այս մոտեցումը, «ՎիմպելԿոմ»-ի ներկայացուցիչների խոսքով, շարունակական բնույթ կկրի, քանի որ ընկերությունը հավատում է հայկական շուկայի ներուժին և Հայաստանի կառավարության կողմից` բիզնեսի զարգացմանը խթանող ներկա քաղաքականությանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ