16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կառավարությունը երկարացրել է ընտանեկան կապիտալը ծախսելու թույլտվությունը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց՝  երկարացնել  ընտանեկան կապիտալը ծախսելու կարգը

Ընտանեկան կապիտալ են ստանում բազմազավակ ընտանիքները (3-րդ եւ հաջորդ երեխաների ծնվելու դեպքում): Այն կարող է օգտագործվել հիփոթեքային վարկի, ուսման վարձի, գյուղատնտեսական վարկերի մարման համար, իսկ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կարող են օգտագործել նաեւ բնակարան գնելու համար:

Մինչեւ 2017-ի հունվարի 1-ը գործած կարգի համաձայն՝ ընտանեկան կապիտալի միջոցները կարելի էր ծախսել ամսական մինչեւ 25 հազար դրամի չափով: Այս կարգը մեկ տարով երկարացվել է:

2014 թվականից, որբ հաստատվեց բազմազավակ ընտանիքների թիրախային օգնությունը, դրանից օգտվել է մոտ 20 հազար ընտանիք: Պետությունը նրանց մոտ 12,2 մլրդ դրամ է հատկացրել, որից արդեն 2,5 մլրդ-ն օգտագործվել է:

Նշենք, որ ընտանիքում 3-րդ եւ 4-րդ երեխայի ծնվելու դեպքում պետական աջակցությունը 1 մլն դրամ է կազմում, 5-րդ եւ հաջորդ երեխաների ծնվելիս՝ 1,5 մլն (մոտ 3,1 հազար դոլար):

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ