Ամբողջ ուժով բղավիր
Երբ 10-րդ դարի բյուզանդական սրբերից մեկին հարցրեցին, թե ինչպես է պետք աղոթել, նա ասաց. «Աղոթքը պարզ է. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո, ողորմիր ինձ՝ մեղավորիս»: Հարցն այն է, թե ինչպես այն ասել: Պատկերացրեք, որ մարդուն հանցագործության մեջ են մեղադրել: Կարևոր չէ արդարացիորեն, թե՝ ոչ, սակայն նրան մահապատժի են տանում: Բողոքարկումները չեն օգնել, դատավճիռը վերջնական է: […]