24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 27, 2017

Հնարավոր է. Սեյրան Օհանյանն՝ իր հնարավոր ձերբակալության մասին

«Քարոզարշավի ընթացքում ժամանակ չի լինում, որ այդ ինտրիգներին ու կենցաղային հարցերին անդրադառնամ: Դրանք բոլորը ապատեղեկատվություն են, ես քայլում եմ ՀՀ-ում, գտնվում եմ մեծ քաղաքականության մեջ, և եթե նման տեղեկություններ լինեին, ապա գոնե կիմանայի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ծանոթ է լուրերին, որ […]

ՀՀԿ-ն գտել է լուծումը/տեսանյութ/

«Մեր շասները գնահատում եմ նորմալ, մտածում եմ, որ կունենանք մեծամասնություն հենց առաջին փուլում»,-այս մասին այսօր՝ մարտի 27-ին   «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր, այժմ՝ ՀՀԿ տարածքային ցուցակի թեկնածու Սուքիաս Ավետիսյանը: «Ինչի՞ համար ընտրողն իր ձայնը մեզ կվստահի ու մենք էլ մեծամասնություն կկազմենք, որովհետև մենք նախորդ տարիների ըթնացքում լուրջ աշխատաքներ […]

Արամոն` Սանամյան Սամվելի մարդկային տեսակից /տեսանյութ/

ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Գևորգյանը (Արամո)` Կոտայքի մարզն ընդգրկող 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի մասին. «Սամվել Սանամյանի հետ ծանոթացել եմ 10-15 տարի առաջ։ Ես կխոսեմ Սամվելի մարդկային տեսակի մասին։ Ես սիրում եմ զուսպ մարդկանց։ Սիրում եմ հավասարակշիռ մարդկանց, մարդկանց, ովքեր լսում են։ Սամվելը պատկանում է նրանց թվին։ Ընկերների հետ շատ […]

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Մարտի 26-ին եւ լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 340 կրակոց: Արցախի ՊԲ-ից   հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

«Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է». ՕՐՕ դաշինքը ասուլիս է հրավիրել (տեսանյութ)

«Դաշինքի գործընթացը բնականոն հունով ընթանում է, քարոզարշավը մեր ծրագրերի համաձայն անցկացնում ենք, անցել ենք բավական բնակավայրերով: Այս ընտրարշավի ընթացքում տեղել ենք այն մտահոգությունները, որ ունի հայ ժողովուրդը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջամարտիկ  Սեյրան Օհանյանը: Նա հավելեց, որ իրենց քարոզարշավի ժամանակ էլ նշում են, որ իրենց քաղաքական նպատակներում վճռական են, չեն ափսոսում, որ […]

«Կարող է էդ մարդիկ չկեղծեն ընտրությունները, ի՞նչ իմանաս»

Գերախույն խորհրդի  նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է՝ այժմ դժվար է կանխատեսել, թե  հետընտրական պրեցեսները զարգացման ինչ ընթացք կունենան: «Դժվար է ասել ՝ ժողովուրդը փողոց դուրս կգա՞, թե՞ ոչ: Դա կախված  է նրանից, թե իշխանությունները ինչքան կկեղծեն ընտրությունները: Բայց ես պահում եմ անմեղության կանխավարկածը. կարող է էդ մարդիկ չկեղծեն ընտրությունները, կարող է որոշեն, որ հարկավոր […]

Սիրուշոն և հանրահայտ PicsArt հավելվածը համագործակցում են

Սիրուշոն և հանրահայտ PicsArt հավելվածը համագործակցում են։ Սիրուշոն եւ PicsArt-ը` հայ արտիստն ու հայկական «արմատ»-ներ ունեցող բջջային հավելվածը, այժմ համախմբվել են՝ ստեղծելով Սիրուշոյի անվանական փաթեթներ` ոգեշնչված Սիրուշոյի ամենահիշվող կերպարներից և հայկական նախշերից: Հավելվածում, որն անվճար հասանելի էiOS, Android եւ Windows հարթակներում, այժմ արդեն հասանելի են “Sirusho Style” ստիկերների և “Armat Frames” շրջանակների փաթեթները: Այսպիսով, PicsArt հավելվածի միլիոնավոր […]

Արմեն Ամիրյանը անեկդոտով սկսեց. գյումրեցիները համաձայն են /տեսանյութ/

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատրաստ է իր գլխավորած նախարարությունով տեղափոխվել Գյումրի: Այս մասին Գյումրիում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արմեն Ամիրյանը: Նախարարը նշեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ավարտից հետո, օրերից մի օր մարդիկ հնարավորություն կստանան մայրաքաղաքից 45 րոպեում գալ Գյումրի՝ վայելել Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների խաղը, […]

«Կարծում եմ, հուսով եմ, որ Սեյրան Օհանյանն այդ առումով մաքուր է»

«Ո՞ւմ ձեռագիրն է դա: Հիշեցնեմ՝ ինչ եղավ «Ծառուկյան» դաշինքի հետ: Հենց որ տեսնում են սպառնալիք որևէ տեղից, սկսում են սեղմել աքիլեսյան գարշապարին: Այսինքն՝ մի քիչ խոցելի եթե լինի քաղաքական գործիչը, այս մեր չընտրված իշխանություններն արդեն գիտեն, թե որ մասին սեղմեն: Կարծում եմ, հուսով եմ, որ Սեյրան Օհանյանն այդ առումով մաքուր է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի