24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 27, 2017

«Էս իշխանությունը ձեզ թալանել է»

  «Էս իշխանությունը ձեզ թալանել է, ձեր ամուսիններին, որդիներին սարքել ա Ռուսաստանում ապրող տաջիկ, ամեն ինչ արել, որ աժանապատիվ ապրող քաղաքացի չունենանք, որովհետեւ իրենց պետք է ուղղակի նպաստ ստացող սուբյեկտ»,- Կոտայքի մարզի Գառնի գյուղում  ասաց «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ իշխանությունները քաղաքացիներին գլխաքանակով են հաշվում: «Իրենք […]

Աշխատանքային թրաֆիքինգի «Հերոս»ը ուզում է դառնալ Ժողովրդի ծառա.նամակ Ծառուկյանին

Հետևելով նախընտրական քարոզարշավին` տեսնում եմ, թե «Ծառուկյան դաշինք»ն ինչ ծրագրեր է ներկայացնում ժողովրդին` գլխավոր շեշտը դնելով ՀՀ-ում բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծմանը. Սակայն լավ կլիներ մինչ նմանատիպ հայտարարություններ անելը` հարգարժան պրն. Ծառուկյանը հասկանար, թե կոնկրետ ու՞մ է ձայն տալիս ժողովրդի առաջ. Հարգարժան պրն. Ծառուկյան, թույլ տվեք Ձեզ տեղեկացնել, որ «Պրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ Ֆեդերացիայի» նախագահ Հայկ Ղուկասյանը, ով […]

«Պարո՛ն Սարգսյան, որ Արարատում կրի գործարան ունեք, էդ իշխանության հետ համաձայնեցված է, չէ՞»

«Որոշ քաղաքական ուժեր, որոնք հասկացել են, որ իրենց համար ելք չկա՝ անցել են «Ծառուկյան» դաշինքը վարկաբեկելուն»,- այսօր  Գառնիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ժողովուրդը միամիտ չէ, ժողովուրդը բոլորին գիտի, բոլորի կենսագրությունը գիտի, թե ով ինչի վրայով անցնելով եկավ իշխանության, ով ինչպես է իշխանությունից ստանում իր նպաստը […]

Դատապարտելի է Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները. Շարմազանովը հանդիպել է Պետական դումայի նախագահին /տեսանյութ/

Մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության խորացումը եւ միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես […]

Արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Համանախագահները ներկայացրին Բաքվում ունեցած հանդիպումները։ Քննարկվեցին ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը, շեշտվեց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին կայացված որոշումների իրագործման անհրաժեշտությունը։

5 մեդալ հայ սամբիստներին

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մարտի 23-ից 26-ն անցկացված սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարում հայ սամբիստներ, 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը (անձնական մարզիչ՝ Աղասի Գալստյան) և 62 կգ քաշային Սամվել Բադալյանը (անձնական մարզիչ՝ Սլավիկ Հարությունյան), գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, նվաճել են ոսկե մեդալ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը  (անձնական մարզիչ՝ Ազատ Անդրյան) […]

Ոստիկանության, ԱԱԾ-ի ու բանակի ծառայողներ «Ելք»-ին են ձայն տալու

«Ելք» դաշինքն այսօր Արարատի մարզում է: Մասիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ռեժիմը խուճապի մեջ է: Այստեղ էլ դաշինքի քաղաքական թիմի ներկայացուցիչները շրջեցին փողոցից փողոց, բակից բակ: Հայտարարվեց, որ այս վիճակից ելք կա: Քաղաքացիներից մեկն ասաց, թե ճիշտ են ասում, բայց, այնուամենայնիվ, ՀՀԿ-ը շատ մեծ ռեսուրս ունի: «Ոստիկանության, ԱԱԾ-ի ու բանակի ծառայողների […]

Հրանտ Բագրատյանը բացատրում է Գյուղատնտեսության նախարարին

«Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու, պատգամավոր Հրանտ Բագրատյանն արդեն իսկ դրական է համարում այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում է ներդրումներից: «Դա լավ է, բայց հարց է առաջանում, թե ինչպես են խոսում»,-այսօր ասուլիսին ասաց նա: Նախատեսվող ներդրումային ակումբի վերաբերյալ նա իր մոտեցումն ունի, լավ է, սակայն իր ասած տարբերակը սուվերենտ ֆոնդն է, այդ թվում Երևան-Թեհրան ավտոճանապարհը: […]

Եթե համաձայնվեի առաջին նախագահի «ծրագրին», կլինեի նրա կողքին. Հ. Բագրատյան

«Չկա ախր այդ տարբերակը այ ձեր ցավը տանեմ, հո թուղթ ստորագրելով չի, փորձենք զիջել, թուղթը կստորագրի, մյուս օրը մեր հերը կանիծի չկա, եթե ՀԱԿ-ն ունենա խաղաղության ծրագիր, կասեմ հա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը` խոսելով Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության ծրագրի մասին: Նա վստահ է, որ Ղարաբաղի ժողովուրդը պիտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի