Եթե համաձայնվեի առաջին նախագահի «ծրագրին», կլինեի նրա կողքին. Հ. Բագրատյան
«Չկա ախր այդ տարբերակը այ ձեր ցավը տանեմ, հո թուղթ ստորագրելով չի, փորձենք զիջել, թուղթը կստորագրի, մյուս օրը մեր հերը կանիծի չկա, եթե ՀԱԿ-ն ունենա խաղաղության ծրագիր, կասեմ հա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը` խոսելով Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության ծրագրի մասին: Նա վստահ է, որ Ղարաբաղի ժողովուրդը պիտի որոշի իր կարգավիճակը և հորդորեց հարգել այդ ժողովրդի տեսակետը:
Ուզո՞ւմ եք, որ ուրիշները ճանաչեն, դուք էլ ճանաչեք: Այդ պառլամենտում էլ մենք կբարձրացնենք այս հարցը»,-նշեց նա: Հ. Բագրատյանը չափազանցություն է համարում այն տեսակետը, թե միայն ղարաբաղյան խնդրի պատճառով է, որ երկրի տնտեսությունը նման կոլապսի մեջ է:
Ինչ վերաբերում է մոտեցմանը, թե 2 ուժ կա, որ հստակ տեսակետ ունեն Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ապա Հ. Բագրատյանը հարցրեց. «Իրենցը հստա՞կ է, լավ էլի, բայց կարծեմ Սերժ Սարգսյանը պատասխանեց այդ հարցին այն էլ կոշտ: Այ մարդ, եթե կա լուծում, ինձ էլ թող ասեն, ես էլ իմանամ: Ի՞նչին են է համաձայն: Իրենք գիտե՞ն, որ Ադրբեջանը բանակցում է առանձին, այ մարդ վերջ տվեք, ախպոր պես, բան գիտեք, մեզ էլ ասեք, իմանանք էլի, չեղավ տենց»:
Henaran.am-ի հարցին, թե արդյոք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հռետորաբանության փոփոխություն նկատում է, նա պատասխանեց. «Ես առաջին նախագահի հետ երկար տարիներ եղել եմ և չեմ փոշմանում դրա համար, եթե ես համաձայնվեի նրա` Ղարաբաղի այսպես ասած «ծրագրին», ես հիմա նրա կողքին կլինեի, ոչ ոք ինձ չի համոզել, որ այնտեղ ծրագիր կա: Հիմա է խաղաղություն, իսկ ցանկացած սխալ քայլ կբերի հավասարակշռության խախտմանը»: