«Էս իշխանությունը ձեզ թալանել է»
«Էս իշխանությունը ձեզ թալանել է, ձեր ամուսիններին, որդիներին սարքել ա Ռուսաստանում ապրող տաջիկ, ամեն ինչ արել, որ աժանապատիվ ապրող քաղաքացի չունենանք, որովհետեւ իրենց պետք է ուղղակի նպաստ ստացող սուբյեկտ»,- Կոտայքի մարզի Գառնի գյուղում ասաց «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ իշխանությունները քաղաքացիներին գլխաքանակով են հաշվում:
«Իրենք իրենց մեջ խոսելիս ձեզ գլխաքանակով են հաշվում, ասում են՝ այս գյուղում 20 գլուխ արդեն գնել ենք: Ինձ համար ցավ է, որ իմ եվրոպացի գործընկերն ասում է, որ մեր ժողովուրդը կարծես թե ստոկհոլմյան սինդրոմով է տառապում, որ իրեն պատանդ վերցնողին խղճում ու պաշտպանում է: Բա մենք այդ ազգն ե՞նք, որը լիզում է ստրկատիրոջ ձեռքը»,-ասաց Զոհրաբյանը: