14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հրանտ Բագրատյանը բացատրում է Գյուղատնտեսության նախարարին

«Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու, պատգամավոր Հրանտ Բագրատյանն արդեն իսկ դրական է համարում այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում է ներդրումներից: «Դա լավ է, բայց հարց է առաջանում, թե ինչպես են խոսում»,-այսօր ասուլիսին ասաց նա: Նախատեսվող ներդրումային ակումբի վերաբերյալ նա իր մոտեցումն ունի, լավ է, սակայն իր ասած տարբերակը սուվերենտ ֆոնդն է, այդ թվում Երևան-Թեհրան ավտոճանապարհը:

«Ե´վ Հովիկ Աբրահամյանը, և´ ներկա վարչապետը ասել են` անելու ենք, ավելին Կարեն Կարապետյանի սեպտեմբերյան ծրագրում միակ կետն էր, գրված էր ժողովրդական հիմնադրամի մասին, որին համաձայն էի, ինչ վերաբերում է անում են, թե չեն անում, ես կապ չունեմ նրանց հետ, որ զանգեմ, ասեմ, թե ինչի չես անում: Ինքը երբ եկավ, ասեց` անելու ենք, ես նույնիսկ չասացի` վայ-վայ, մեր առարակն անում եք: Բայց եկավ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն, ասաց, որ ներդրումային ֆոնդ լինի, բա բանկերին դեպոզիդ չբերեն: Սրանից հետո պիտի նախագահը կանչեր Արթուր Ջավադյանին, ասեր` ձենդ կտրի»:

Ընտրվելու դեպքում Հ. Բագրատյանը խոստացավ նման ակումբ ստեղծել հենց մեկ ամսում,  ենթակառուցվածքային ծրագրեր իրագործել, այդ թվում ճանապարհ դեպի Իրան, ջրամբար, քննարկել ԵՏՄ-ից դուրս գալու հարցը:

 

Ըստ բանախոսի`Գյուղատնտեսության ներկայիս գաղափարն այս ոլորտի մասին ոչ մի պատկերացում չունի: «Ասեմ, փոխանցեք իրենց, թե որն է ֆերմերային ու գյուղատնտեսական տնտեսությունների տարբերությունը: Ֆերմերային տնտեսությունը կարող է ունենալ վարձու աշխատող, գյուղատնտեսական տնտեսությունը` ոչ»:

 

ԻՆչ վերաբերում է բանկերից տրվող վարկերի տոկոսադրույքներին, ապա պատգամավորն ասաց, որ ներդրումային ֆոնդը թույլ կտա իջեցնել դրանք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ