Նարկոլոգիական կենտրոնում հիվանդը 4-րդ հարկից նետվել է
Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում մարտի 26-ին ստացիոնար բուժում ստացող հիվանդներից մեկը պատուհանից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել: Հիվանդը 4-րդ հարկի պատուհանից նետվել է, որից հետո նրան այլ հիվանդանոց են տեղափոխել: Այլ մանրամասներ հիվանդանոցից չհաղորդեցին: