18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 27, 2017

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Աշոցքի  տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Մահացել է հայտնի գործարարը

Երեկ՝ մարտի 26-ին մահացել է «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» եւ «Արզնի կաթ» ընկերությունների հիմնադիր-նախագահ Մարատ Գեղամի Ջանվելյանը: Այդ մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը: Մարատ Ջանվելյանը 68 տարեկան էր: 1996թ. Մարատ Ջանվելյանը ստեղծել է «Արզնի» ընկերությունը, որը Հայաստանի խոշորագույն թռչնա-անասնապահական համալիրն է: Մարատ Ջանվելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 27-ին՝ ժամը 17:30-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Թաղման […]

Հետաքննություն է սկսվել

Ոստիկանությունում հաղորդում է ստացվել՝ Էջմիածնում ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակցի վրա ատրճանակ պահելու և սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ: Դեպքի հանգամանքները պարզվում են, հետաքննություն է կատարվում: Նշենք, որ ՕՐՕ դաշինքի մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ գիշերն առանց պետհամարանիշի մեքենան կտրել է իրենց աշխատակիցների ճանապարհը, մեքենայից իջել է մի երիտասարդ ու, ատրճանակը պահելով ՕՐՕ […]

Փոփոխական եղանակ

Մարտի 27-ին, 28-ի գիշերը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կնվազի:

Գերմանիան սպասում է, որ Թուրքիայի վարչապետը կատարի իր տված խոստումը

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարթին Շեֆերը հայտնել է, որ Թուրքիայում Գերմանիայի հյուպատոսարանի  աշխատակիցները արդեն 3 շաբաթ է, ինչ չեն կարողանում հանդիպել «Die Welt» պարբերականի ձերբակալված թղթակից Դենիզ Յուջելի հետ: Թուրքական «Sozcu» թերթի կայքը, հղում անելով գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը, նշում է, որ  մարտի 4-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի […]

Սովորի՛ր ամեն ինչում ապավինել Տիրոջը

Բարի է Տերը, ամրոց է նեղության օրում. և Նա ճանաչում է Իրեն ապավինողներին: Նաում 1.7   Այստեղ երեք կարևոր բան է նշվում՝ բարի է Տերը, ամրոց է նեղության օրում, և Նա ճանաչում է Իրեն ապավինողներին: Նաումի գիրքն սկսվում է այն խոսքերով, որ Տերը չի հանդուրժում չարությունը և պատժում է մեղավորին: Կարդալով այս խոսքերը՝ մտածում ես, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի