18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 27, 2017

Ոչ ոք ոչ մեկի ականջները չի պատրաստվում կտրել. Ա. Զուրաբյան

«Ականջները կտրելու հայտարարությունը չեմ հավատում, որ որպես գործնական նշանակություն ունեցող հայտարարություն է ընկալվել կամ եղել, որովհետև ոչ ոք ոչ մեկի ականջները չի պատրաստվում կտրել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը` խոսելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից, որ արել էր Սյունիքում, որ ականջները կկտրի Սյունիքի մարզպետի, ով հորդորում է տարբեր […]

Սերժ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտության շփման գծում տիրող իրավիճակին: Համանախագահները ՀՀ Նախագահին տեղեկացրել են Բաքվում ունեցած հանդիպումների մասին: Հանդիպման […]

«Լորենց Առուշանյանը ընդմիշտ կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Առուշանյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին: «Լորենց Առուշանյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ […]

Ապրիլի 7-ից կգործարկվեն մայրաքաղաքի բոլոր շատրվաններն ու ցայտաղբյուրները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությանը, «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է աշխատանքներ տանել ապրիլի 7-ից մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրների և շատրվանների գործարկման ուղղությամբ: Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստել և ներկայացնել ապրիլի 7-ի՝  Մայրության […]

«Ով ազատի իմ տղային՝ նրան էլ կընտրեմ». նստացույց դատախազության մոտ

Սարի թաղի դեպքերով կալանավորվածների հարազատներն այսօր դատախազության դիմաց նստացույց են սկսել : Հիշեցնենք, որ Սարի թաղի 10 բնակիչներ  մեղադրվում են  իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր  բռնություն գործադրելու համար: Հարազատները պնդում են՝  ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։ «Ես խելագարվում եմ: Անիմաստ, անհեթեթ մեղադրանքով տղայիս […]

Նոր Զելանդիայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յան Ալեքսանդր Հիլը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Նոր Զելանդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը: Զրուցակիցները համակարծիք են […]

Պետք է ազդակներ տանք, որ մարդը Հայաստանում կարող է գործ սկսել և իրեն ապահով զգալ.վարչապետ

«Պետք է այնպիսի ազդակներ տանք, որ յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացի հասկանա, որ ինքը Հայաստանում կարող է գործ սկսել և իրեն ապահով զգալ». ՀՀ վարչապետը հանդիպել է սիրիահայերին  Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստերի մեծ դահլիճում հանդիպել է Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին: 2017 թ. փետրվարի 27-ին վարչապետը դիմել էր սփյուռքահայությանը՝ մեր հայրենիքի ապագայի կառուցմանը մասնակից […]

Պատասխան եք տալու. Էրդողանի կոշտ արձագանքը` ԵԽ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից խորհրդարանի շենքում թուրքական իշխանամետ «Daily Sabah» թերթի տարածման արգելքին: Էրդողանը, քննադատելով նշյալ արգելքը, ասել է. «Իբր ձեզ մոտ մամուլի ազատություն կա՞: Ինչո՞ւ արգելեցիք: Պատասխան եք տալու: Քանի դեռ դուք Թայիփ Էրդողանին ասում եք՝ բռնապետ, իմացեք, որ  Թայիփ Էրդողանն էլ ձեզ ֆաշիստ և նացիստ է անվանելու»: […]

Ի՞Նչ է նշանակում «Խաղաղությունը». ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատկերացումները/տեսանյութ/

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը Գյումրեցի ընտրողների հետ հանդիպման ժամանակ  նախ ներկայացրեցին  իրենց կարգախոսը  «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», բայց նաև  բացեցին չակերտները, թե ինչ են ենթադրում ու ինչպես են պատկերացնում այդ խաղաղությունը: Մասնավորապես նշելով, որ  Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը այլ կերպ են մեկնաբանում: Լևոն Զուրաբյանն էլ  ներկայացրեց, այն թե ինչպես կարելի է հասնել  Խաղաղությանն ու հետևաբար նաև տնտեսական աճին: «Խաղաղությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի