Ի՞Նչ է նշանակում «Խաղաղությունը». ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատկերացումները/տեսանյութ/
«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը Գյումրեցի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նախ ներկայացրեցին իրենց կարգախոսը «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», բայց նաև բացեցին չակերտները, թե ինչ են ենթադրում ու ինչպես են պատկերացնում այդ խաղաղությունը:
Մասնավորապես նշելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը այլ կերպ են մեկնաբանում: Լևոն Զուրաբյանն էլ ներկայացրեց, այն թե ինչպես կարելի է հասնել Խաղաղությանն ու հետևաբար նաև տնտեսական աճին:
«Խաղաղությունը ենթադրում է շատ պարզ բաներ, հայկական ու ադրբեջանական ուժերը, որ գտնվում են 50-100-400 մ հեռավորության վրա, էդ ուժերը իրարից հեռանում են: Ադրբեջանական բանակը իր զբաղեցրած գծից հեռանում է, ստեղծվում է բաժանարար գոտի, այդտեղ տեղավորվում են խաղաղապահ իրավապահ միջազգային ուժեր, Լեռնային Ղարաբաղը ստանում է միջազգայնորեն ճանաչված կարգաիրավիճակ, որը թույլ կտա ԼԵռնային Ղարաբաղին տնտեսական համագործակցություն սկսել: Լեռնային Ղարաբաղը կունենա լեգիտորեն ճանաչված իշխանություն», -ասաց Լևոն Զուրաբյանը:
Բայց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խաղաղության ուզում է հասնել ոչ միան Լեռնային Ղարաբաղում, նաև Հայաստանում, այս մասին խոսեց արդեն Ստեփան Դեմիրճյանը. «Եթե խոսում ենք արժանապատիվ Խաղաղության մասին, մենք պետք է լուծենք երկրի ներքին խնդիրները: Պետք է ձևավորել օրինական իշխանություն»: Գյումրեցիների հետ հանդիպումը ավարտվեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի անդամների ելույթներով, միայն մի գյումրեցի մոտեցավ Արամ Մանուկյանին ու հարցրեց, թե «Հնարավոր չէր արդյոք էդ չարաբաստիկ ապրիլի երկուսը տեղափոխեիք: Այդ օրը ինչպես զոհված զինվորների ընտանիքները գնան ընտրության, հնարավոր չէր հարգել նրանց հիշատակը: Արամ Մանուկյանն էլ ի պատասխան նշեց, որ միակ քաղաքական ուժն էին, որ պահանջում էին հետաձգել, բայց «բանի տեղ չդրեցին, որովհետև թույլ են, որ ուժեղանան հաշվի կնստեն»:
Գյումրեցին ևս մեկ մտահոգություն հայտնեց. «Մեր Շիրակի մարզին ծուռ աչքով կնայեք, Դուք որպես պառլամենտի անդամ արտոնություն չեք տվել Շիրակի մարզին, որն ունի 250 կմ սահման Թուրքիայի հետ: Ազգային ժողովում, դուք լավ օրենքներ չեք ընդունե, սահմանամերձ գյուղերի մասին էր: Շիրակի մարզի այն գյուղերի, որոնք Թուրքիային սահմանակից են, ոչ մի արտոնություն չունեն ու շատ գյուղատնտեսական հողեր չեն կարող օգտագործել», այս հարցին ի պատասխան Արամ Մանուկյանը նշել է, որ դա վարչապետին հարցնի, ինքը վարչապետ չէ, բայց գյումրեցին համառեց ու ասաց, որ «ԴՈւք էլ պառլամենտի անդամ եք»: