25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ով ազատի իմ տղային՝ նրան էլ կընտրեմ». նստացույց դատախազության մոտ

Սարի թաղի դեպքերով կալանավորվածների հարազատներն այսօր դատախազության դիմաց նստացույց են սկսել :

Հիշեցնենք, որ Սարի թաղի 10 բնակիչներ  մեղադրվում են  իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր  բռնություն գործադրելու համար: Հարազատները պնդում են՝  ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։

«Ես խելագարվում եմ: Անիմաստ, անհեթեթ մեղադրանքով տղայիս փակել են: Դատախազության մոտ կմնանք այնքան ժամանակ ՝ մինչև տղայիս ազատ արձակեն: Ես հիվանդ կին եմ ու հիմա իմ ընտանիքը կերակրող չունի: Մղկտում ենք տնով: Արմանը երկու երեխա ունի: Նա էլ շատ հիվանդ է: Բանակից ազատված է, քանի որ հոգեկան խնդիրներ ունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արման Ադամյանի մայրը՝ Ազգանուշ Հովհաննիսյանը:

Հուսահատ մայրը խնդրում է, որ  իշխանության ներկայացուցիչները այցելեն իր տուն ու տեսնեն իր պայմանները:

«Ես ոչ հաց եմ ուտում, ոչ հասկանում եմ: Մենք սոցիալապես անապահով մարդիկ ենք ու անգամ խոսել էր չենք կարողանում: Երեխեն լացում՝ պապա է ուզում: Էն մի աղջիկը գնում ա դպրոց ու գալիս ասումա՝ իմ վրա ծիծաղում են , ասում են մամադ հրապարակում միկրաֆոնով խոսում էր: Մեզ մեր Արմաննա պետք: Մեզ ոչ մի ընտրություն պետք չի: Ով ազատի իմ տղային՝ նրան էլ կընտրեմ»,-եզրափակեց Ազգանուշ Հովհաննիսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ