14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Չզարմանաք ապրիլի 3-ին (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներով» ընտրություններին մասնակցող պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր ասուլիսի ժամանակ բարձրացրեց արտագաղթի վերաբերյալ հարցը: Փողոցում, որտեղ բնակվում է ինքն, այսօր առավոտյան նկատել է, որ մի քանի խանութներ փակվել են: Ցավով է, իհարկե, սա արձանագրում:

Հրանտ Բագրատյանն ընդգծեց նաև, որ հայաստանիցներս անհանդուրժող ենք դարձել: «Այս մարդիկ տշվում են, մենք լուրջ մտահոգվելու բան ունենք, ոչ մի բան ենք, չենք կարողանում մեկ ուրիշի ընդունել, մենք էլ Հայաստանի հայ ենք»,-նշեց նա:

Խոսելով իրենց շանսերից` «Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածուն ասաց, որ իրենց շանսերը համարում է բարձր, ապա ընդգծեց, որ իրենց ներկայացրած տնտեսական ծրագիրը լավագույնն է:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք որակյալ խորհրդարան կունենանք, ինչի մասին խոսվում էր, երբ ներդրվում էր ռեյտինգային ընտրակարգը, նա պատասխանեց. «Ռեյտինգայինը քանդում է թվերը, փոխելու է լրիվ, այնպես որ չզարմանաք ապրիլի 3-ին»:

Զարմանքն, ըստ նրա, «Ծառուկյան» դաշինքի համար է լինելու: Հարցին, թե ՀՀԿ-ական թեկնածուներն առավելություն կունենան, քանի որ ընտրակաշառք են բաժանում, նա ասաց. «Ընտրակաշառքն այնտեղ էլ կա, այնտեղ էլ: Բայց կա թաղի տղու ֆակտր, թաղի տղերքը միակն են»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ