25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղցկեղով հիվանդ կինը դիմում է հասարակությանը /տեսանյութ/

Երևանաբնակ հիսունհինգամյա Սուսաննա Սարգսյանը այրի է և մեծ դժվարություններով ու պատվով մեծացրել  է երեք զավակներին: 2014 թվականին տիկին Սուսաննայի մոտ ի հայտ է եկել գոյացություն, կատարվել է վիրահատություն, այնուհետև ստացել է 14-անգամյա քիմիաթերապիայի կուրս, այն շարունակական է, որովհետև նրա մոտ առաջացել են ևս հինգ օջախներ,  այդ հիվանդությունը ախտահարել է նաև ոսկրային համակարգը, ազդոսկրի կոտրվածք է ստացել, ոտքը օրթեզավորվել է և 2015 թվականից մինչ այսօր նա գտնվում է այդ վիճակում, չունի քայլելու հնարավորություն, պետք է կատարվի ծնկահոդի  մեգաէնդոպրոթեզավորում, որպեսզի ծնկահոդը ծալվի և ստանա հնարավորություն քայլելու:

Ոտքն ամբողջությամբ այտուցված է և տիկինն անընդհատ անկողնային վիճակում է: Զավակներն արել են ամեն հնարավորն ու անհնարինը և այլևս չունեն ոչ մի ճանապարհ շարունակելու հետագա քիմիաթերապիայի կուրսն ու վիրահատությունը: Վիրահատության համար պահանջվում 7000 Եվրո, որը միայն այդ պրոթեզի արժեքն է:
Սուսաննան առաջին կարգի հաշմանդամ է:

Սիրելի հայրենակիցներ յուրաքանչյուրիս հնարավորության սահմանում մեր ներդրումը կարող է փրկել նրա կյանքը փրկելու հարցում: ՎՏԲ Հայաստան բանկում տիկին Սուսաննայի դստեր՝ Լաուրա Սարգսյանի անունով բացվել են հաշվեհամարներ.

16051017653200 ՀՀ դրամ;

16051017653201 ԱՄՆ դոլար;

16051017653202 ԵՎՐՈ;

16051017653203 ՌԴ ռուբլի;

SWIFT:ARMJAM22

Տիկին Սուսաննայի հեռախոսահամարն է՝  +37443 23 65 22:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ