25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առանձնապես հույսեր չունեն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հայտնի ձայնագրություններին անդրադառնալով՝ այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝  ԸՕ-ն կարելի է հայել ու հստակ հասկանալ՝ չկա այնպիսի կետ՝  ոստ որի ցուցակագրումն արգելվում է:

Բայց կքարոզչությանը վերաբերող հստակ  դրույթներ կան,  որոնք նախատեսված են քարոզչություն իրականացնող մարդկանց համար. «Մի քանի կարեւոր հանգամանքներ կան: Ինչն է խախտվում օրենսդրությամբ: Սուբյեկտների շրջանակ նշվեց՝ դրանք մանկավարժներն են, որոնք քարոզչության համար արգելված սուբյեկտ չեն, բայց իրենց լիազորությունն իրականացնելիս նրանք չեն կարող զբաղվել քարոզչությամբ: Կարող են ասել, որ քարոզչություն չեն իրականացրել, այլ, ինչպես ՀՀԿ-ն է ասում՝ մոբիլիզացրել են իրենց ընտրազանգվածին: Բայց կա քրեական պատասխանատվություն ընտրողի կամքի վրա ազդելու համար: Մանկավարժները, ունենալով որոշակի ծառայողական հարաբերություններ իրենց ծնողական համայնքի վրա, արդեն իսկ իրենց դիրքով ազդում են ընտրողի ազատ կամքի վրա: Ես այստեղ գտնում եմ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ», – նշեց  Հերիքնազ Տիգրանյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր հերթին նշեց՝ առանձնապես  հույսեր չունեն, որ ԿԸՀ-ն ՀՀԿ-ի մասնակցությունը ընտրություններին  չեղյալ կհամարի:

«Բայց այն, ինչ մենք պետք է անեինք՝ բացահայտել եւ ներկայացնել՝ դա արել ենք, թե ով ինչ որոշում կկայացնի՝ դա արդեն այդ մարմինների խղճին է: Այս հրապարակմամբ նաեւ շատ ուժեղ քաղաքական հարց լուծվեց: Իշխանությունները պլանավորում էին ունենալ տեղամասերում մաքուր ընտրություններ եւ վերջում մաքսիմալ շատ սուբյեկտներից ստանալ լեգիտիմության հաստատում: Սա տապալեց այդ պլանները: Դժվար կլինի խոսել, որ ընտրությունները եղել են ազատ եւ արդար», –  նշեց Դանիել Իոաննիսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ