14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արմեն Ամիրյանը անեկդոտով սկսեց. գյումրեցիները համաձայն են /տեսանյութ/

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատրաստ է իր գլխավորած նախարարությունով տեղափոխվել Գյումրի: Այս մասին Գյումրիում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արմեն Ամիրյանը:

Նախարարը նշեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ավարտից հետո, օրերից մի օր մարդիկ հնարավորություն կստանան մայրաքաղաքից 45 րոպեում գալ Գյումրի՝ վայելել Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների խաղը, լինել Մարզային գրադարանում, կամ լսել Գյումրու Ժողովրդական նվագարանների համույթին և հետ վերադառնալ:

«Մեր իրականության մեջ ինչ-որ բան է փոխվել՝ այս 6-7 ամիսների ընթացքում, սկսել են վստահել մեզ, վստահում են ներդրումների, աջակցության տեսքով: Միայն մշակույթի բնագավառում, այս տարվա ընթացքում նախատեսված է շուրջ 2 մլն դոլարի ներդրում, որի ուղիղ կեսը՝ 1 մլն դոլարը Գյումրիում»,-նշեց Արմեն Ամիրյանը՝ փաստելով, որ այդ ներդրումների շրջանակներում կվերականգնվի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի շենքը, որտեղ տեղակայվելու է պատկերասրահի մասնաշենքը:

«Այս տարվա ընթացքում Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերազինվելու է թվային տեխնիկայով և մինչև տարեվերջ ցուցադրելու է նույն ֆիլմերն, ինչ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը: Մշակութային կյանքը Գյումրիում թերևս ավելի լավն է լինելու, քան Երևանում, քանի որ մենք պատրաստ ենք մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի»,-հայտարարեց Արմեն Ամիրյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ