25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չենք խրախուսում զենքով խնդիրը լուծելու տարբերակը

«Սամվել Բաբայանը մեր մարտական ու գաղափարակից ընկերն է, մեծ ներդրում ունի ՀՀ-ում մեր նորօրյա պատմության կերտման մեջ»-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը: Նրա ներկակացմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար, իրենց դաշինքի աջակից Սամվել Բաբայանին հնարավոր չի քաշել նեղ ինտրիգների մեջ, իրենց դաշինքի ստեղծման իրական գործընթացների մեջ նա չի եղել, նա համակիրների մեջ է եղել:

Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազության հայտարարությանը, թե Սամվել Բաբայանը մասնակի ընդունել է զենքի հետ իր կապը, որի պատճառով նա կալանավորված է, ապա Ս. Օհանյանն ընդգծեց, որ իրենք հավատում են փաստաբանի հայտարարություններին, և նրա ասածն իրենց համար հիմք է հանդիսանում: «Հաշվի առնելով Հայաստանում գտնվող դատաիրավական համակարգը՝ գործընթացները այնպիսին են, որ միշտ էլ գտնվել են տարբեր ուժերի տակ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է «Իգլա» տեսակի հրթիռազենիտային զենքին, Ս. Օհանյանը շեշտեց. «Ո՞վ է մարդը, որ մաքսանենգ ճանապարհով այդ «Իգլան» բերել է այլ երկրից, թող այդ մարդը հայտնվի, տեղեկություններ տա, որովհետև այն, ինչ տեսել ենք նկարներում, խողովակատիպ գործիք է, որ չի կարող վտանգ ունենալ»:

Ինչ վերաբերում է խնդիրը զենքով լուծելու տարբերակին, ապա Վ. Օսկանյանն ընդգծեց, որ երբեք չեն խրախուսել ու չեն խրախուսելու այդ ճանապարհը, բայց միևնույն ժամանակ իրենք դատապարտում են իշխանության կողմից արվող բռնությունները, մենաշնորհները, քաղաքական ճնշումները: «Մենք հասկանում ենք, որ մարդիկ հիասթափությունից գնում ենք որոշ քայլերի»,-նկատեց նա:

Սեյրան Օհանյանը հավելեց, որ «Սասնա ծռերն» իրենց այդ քայլերն իրականացրել են  ճարահատյալ վիճակում: «Այդ օրերին ժողովրդի մեծ մասը համագործակցեց, ու հանրահավաքները հենց աջակցությունն էին դրան, բայց միևնույն ժամանակ իրավական տարրը, որ գոյութուն ունի ոստիկանների մահվան հետ կապված, քննարկման շարունակության կարիք ունի»:

Հարցին, թե իրենք պատրաստ են հետընտրական զարգացումների, Վ. Օսկանյանը պատասխանեց. «Մենք կենտրոնանում ենք ընտրությունների վրա, ժողովուրդը եթե որոշեց դուրս գալ, բողոքարկել, մենք կլինենք նրա կողքին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ