«Հա, էդ մարդու փողը հո անսպառ չի՞» /տեսանյութ/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սիլվա Ադամյանը նշեց՝ մարդիկ ընտրությունից առաջ չպետք է մտածեն նյութական շահի մասին: Հարկավոր է մտածել երկրի ապագայի, պետականության ամուր հիմքերի մասին, ոչ թե անձնական շահի:
«Էսքան բան կատարվեց մեր քաղաքական դաշում էս Բարգավաճի հետ կապված, մի՞թե դա ոչինչ չասաց մեր հանրությանը: Մի՞թե դա հարիր է հայ ազգին: Մարդը վեր է կենում, ասում է՝ էս կանեմ, էն կանեմ, փող կտամ: Հա, էդ մարդու փողը հո անսպառ չի՞: Բա որտե՞ղ է մնում պետականության կայացման կարևորությունը: Դուք տեսել եք չէ՞, թե ինչպես է Ծառուկյանը քարոզարշավի ժամանակ նամակներ հավաքում. գիտեք, չէ՞ այդ նամակների բովանդակությունը», – նշեց Սիլվա Ադամյանը: