Սամվել Ալեքսանյանը դերասանական տաղանդ ունի /տեսանյութ/
«Հայտնի մի խոսք կա, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ քաղաքականությունն է զբաղվում քեզնով, իսկ թատրոնն՝ ինչպես արվեստի մյուս բնագավառները, թատրոնը մշտապես ունի իր անելիքը քաղաքականության հարցում, ինչը դա կապված է թե՛ գաղափարախոսության, թե՛ պետականության հետ»,այս մասին այսօր՝ մարտի 27-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց դերասանուհի, ՀՅԴ տարածքային ցուցակի պատգամավորության թեկնածու Ժասմեն Ասրյանը:
«Թատրոնը թողնելու մտադրություն չունեմ, եթե ընտրվեմ պատգամավոր»,-մանրամասնեց պատգամավորության թեկնածուն:
«Ելք» դաշինքը ներկայացնող, դաշինքի տարածքային ցուցակի պատգամավորության թեկնածու, դերասան Հրաչ Հակոբյանն էլ նշեց, որ քաղաքականության մեջ բոլոր ոլորտներից է մարդիկ կարող են լինել:
«Ցավով պետք է նշեմ, որ թատրոնների մեծ մասն ուղղակի աշխատատեղեր է ապահվում, ինչը վատ է»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ թատրոնը պետք է լինի այն վայրը, որտեղ կբարձրանա մարդկանց կրթական ցենզը:
Լրագրողների հետաքրքրվեցին, թե մե՞ծ է արդյոք տարբերությունը այսօրվա քաղաքական դաշտի և թատրոնի մեջ:
Ժասմեն Ասրյանը նշեց, որ տարբերությունը միայն տեղանքն է: «Բեմի վրա դերսաններ են խաղում, իսկ կյանքում խաղում են մյուսները, այդ թվում՝ քաղաքական գործիչների մեջ գոյություն ուենցող դերսաանները, իհարկե՝ ոչ բոլոր»:
Հրաչ Հակոբյանն էլ նկատեց, որ քաղաքական գործիչների մեջ քիչ չեն այն գործիչները, որոնք դերասանական տաղանդ ունեն: Նո օրինակ բերեց Սամվել Ալեքսանյանին, ում հետ նույն ընտրատարածքում թեկնածուներ են.« Սամվել Ալեքսանյանը լավ է խաղում, երբ լրագրողներին ասում է, որ փող չունի: Ստանիսլավսկու ասած՝ լրիվ դերի մեջ է, ես հավատում եմ նրան: Քաղաքական դաշտում այնպիսի դերասաններ ունենք, որոնք Օսկարի են արժանի»:
Մանրամասները՝ տեսանյութում