15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Թուրք ազգայնականները, հնարավոր է, ահաբեկչական գործողություններ իրականացնեն. Արա Պապյան

«Այս բանաձևն անպայման անդրադարձ կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա: Թուրքիան սկզբում մի քիչ կաղմկի, սակայն հետո կհանդարտվի: Բանաձևը կազդի նաև ԵՄ աշխատանքների վրա: Ի թիվս այլ դրական կողմերի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կնախատեսի դպրոցական ծրագրերում պատմության այդ էջի պարտադիր ներառում»,-կարծում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Անդրադառնալով Գերմանիայի կողմից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին` Արա Պապյանը չբացառեց, […]

Վիրավոր զինվորի ընտանիքն անելանելի վիճակում է հայտնվել /վիդեո/

«Տիկին Ռուզաննայից, Սեյրան Օհանյանից, Սամվել Նիկոյանից, Կոտայքիի մարզի Ջրվեժ գյուղի  գյուղապետից, Առողջապահության նախարարից, փոխնախարարից,  վարչապետից շատ շնորհակալ եմ,  որ աջակցեցին.  որդիս կարող է գնալ արտերկիր ու բուժվել: Էրեբունի հիվանդանոցում մայրական խնամքով խնամել  են որդուս, բայց անհրաժեշտ է, որ որդիս բուժվի արտերկրում: Որդիս ողնուղեղի վնասվածք է ստացել. ձեռքերն ու ոտքերը շարժել չի կարողանում, բայց հույս ունենք՝ […]

Բավականին թույլ փասթաթուղթ է. քաղաքագետը Բունդեսթագում ընդունված բանաձևի մասին/վիդեո/

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը  Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը պատմական իրադարձություն չի համարում: Այս մասին քաղաքագետը հայտարարեց «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ: «Այստեղ միակ կարևոր հանգամանքը այն է, որ Գերմանիան, որը Թուրքիայի դաշնակիցն էր առաջին համաշխարհային պատերազմի օրերին, այսինքն՝ ցեղասպանության օրերին, ընդունեց իր մեղքը և որպես Թուրքիայի դաշնակից ընդունեց, որ տեղի է ունեցել […]

ԶՈւ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

Հունիսի 3-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ: Մշտական տեղակայման վայրից ստորաբաժանման զինանձնակազմը նախանշված ժամանակահատվածում տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ փայլուն կերպով իրականացրել է առաջադրված  ուսումնական խնդիրները: Ամփոփելով արդյունքները` Սեյրան Օհանյանը բարձր է […]

Բունդեսթագի ընդունած բանաձևը առ ոչինչ է Թուրքիայի համար. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայի կառավարության խոսնակ և փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը սոցցանցում հրապարակած գրառումներով արձագանքել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ցեղասպանության մասին որոշումն առ ոչինչ է Թուրքիայի համար: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Քուրուլմուշը «Twitter» սոցցանցում հետևյալ գրառումն է կատարել. «Գերմանիայի խորհրդարանի կողմից մի շարք նենգափոխված և անհիմն պնդումները […]

Կպարտադրենք մեզ հարգեն. գողթեցիները փակել են Երևան-Գողթ ճանապարհը

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 3-ին,  փակել են Երևան-Գողթ ճանապարհը` պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը: Գյուղացիները գտնում են , որ եթե Գեղարդալճից ջուրը հանվի, Գողթի հողատարածքներն ու  հարակից տարածքները կչորանան: Նրանք պահանջում են , որ Գեղարդալճի աշխատանքները դադարեցվեն, ծրագիրն էլ չեղյալ հայտարարվի և պնդում են, որ չեն բացի ճանապարհը, մինչեւ իրենց պահանջը չկատարվի: Henaran.am- ի խմբագրությանը դիմած […]

«Սա միջազգային իրավունքի պայծառ էջերից մեկն է»

  ‹‹Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման  փաստը, բնականաբար, ողջունելի է: Ես կողմնակից եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, բայց Թուրքիան պիտի առերեսվի իր պատմության հետ», – լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց   «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Բանախոսը նշեց՝ տեսակետներ են  հնչում, թե Գերմանիայի այս քայլը ոչ թե  Հայաստանի համար է, այլ Թուրքիայի դեմ: «Ես կոչմ […]

Ապօրինի անտառահատումներ են գրանցվել Դիլիջանում

«Դիլիջան  ազգային պարկ»ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում  հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման  8 արձանագրություն՝ ապօրինի հատված  21 ծառի  համար: Կազմվել են անտառխախտման արձանագրություններ «Հաղարծին տեղամաս»  մասնաճյուղի 3-րդ  և 6-րդ պահաբաժիններում՝ 15 կանգուն  ծառի ապօրինի հատման պատճառով, որից 7-ը՝ անհայտ անձի կողմից: «Գոշ տեղամաս»  մասնաճյուղի 6-րդ  պահաբաժնում արձանագրվել է 4 կանգուն  ծառի […]

Մարդու իրավունքների պաշտպանը ՄԻԺԻ հիմնադիր Արմինե Առաքելյանի հարցով դիմել է Գլխավոր դատախազին

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում ենթարկվել է խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի: Այս մասին հրապարակային աղբյուրներով տեղեկություններ է ներկայացրել նաեւ Արմինե Առաքելյանը (օրինակ՝ http://www.1in.am/1929525.html, http://newspress.am/archives/32397): Այդ հրապարակումների մանրամասն ուսումնասիրության հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի