04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ապօրինի անտառահատումներ են գրանցվել Դիլիջանում

«Դիլիջան  ազգային պարկ»ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում  հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման  8 արձանագրություն՝ ապօրինի հատված  21 ծառի  համար:

Կազմվել են անտառխախտման արձանագրություններ «Հաղարծին տեղամաս»  մասնաճյուղի 3-րդ  և 6-րդ պահաբաժիններում՝ 15 կանգուն  ծառի ապօրինի հատման պատճառով, որից 7-ը՝ անհայտ անձի կողմից:

«Գոշ տեղամաս»  մասնաճյուղի 6-րդ  պահաբաժնում արձանագրվել է 4 կանգուն  ծառի ապօրինի հատման դեպք:

«Դիլիջան տեղամաս»  մասնաճյուղի 1-ին, 3-րդ և 10-րդ  պահաբաժիններում`  հայտնաբերվել և արձանագրվել է անտառխախտում՝ ապօրինի հատված  3 կանգուն ծառի նկատմամբ:

Նշված  անտառխախտման 8 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկի Բնապահպանական պետական տեսչության տարածքային  բաժինը:

Ապօրինի ծառահատումների բացահայտման որոշ գործողություններ իրականացվել են ՀՀ Տավուշի մարզի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ