Մայրաքաղաքի հիմնական և միջնակարգ դպրոցներում մեկնարկել է քննական շրջանը
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական և միջնակարգ դպրոցներում մեկնարկել են գիտելիքների ստուգումը՝ 4-րդ դասարանցիների համար, ինչպես նաև պետական, պետական ավարտական քննությունները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քննությունների օրերին անձամբ այցելում է դպրոցներ և տեղերում հետևում ընթացքին։ Այսօր մայրաքաղաքի միջնակարգ դպրոցներում անցկացվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից պետական ավարտական քննություն: Հանրակրթության վարչության […]