15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Իրենց թվում է, որ չերևացող հետույքը մաքուր է, իստակ, անարատ

Հետաքրքիր ու շատ տարօրինակ են ջայլամները … Նրանց թվում է, որ երբ իրենց փետրազարդ, գույնզգույն, մեծ, ցցուն քամակն ու ողջ մարմինը ցուցադրում են, իսկ գլուխը թաղում ավազի մեջ, ապա իրենց ու իրենց արածները ոչ մեկը չի հիշում: Կարևորն իրենք են՝ այդ ջայլամատիպերը և իրենք իրենց այդպես էլ համոզում են ու սկսում իրենք էլ հավատալ այդ կտերին: […]

Թուրք պատգամավորը Էրդողանին է մեղադրել Բունդեսթագում ցեղասպանության բանաձևի ընդունման համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-ՑՀՊ) պատգամավոր Բյուլենթ Քուշօղլուն մեկնաբանել է Բունդեսթագի կողմից հայկական բանաձևի ընդունումը: Նրա բնորոշմամբ՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ողջ պատասխանատվությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա է: Ըստ թուրքական «Haber7.com» լրատվական կայքի՝ Twitter միկրոբլոգում իր էջում կատարած գրառման մեջ Քուշօղլուն մասնավորապես ասել է հետևյալը. «Թուրքիան դրսում այնքան […]

Պատգամավորի մանդատը թափուր կմնա

Ընտրական օրենսգրքի (ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին) 144-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ Ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը մնում է թափուր: Ուստի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի մանդատը կմնա թափուր: Տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ […]

Փողով չեն փոխանակում

Այսօր Մոսկվայում մեկնարկել է ՀՀ Աժ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը։ Նիստի օրակարգային առաջին հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն էր, որի ընթացքում հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են ապրիլյան պատերազմի ընթացքում  տեղի ունեցածն ու ռուս գործընկերների առաջ բարձրացրել մի շարք խնդիրներ։ Պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է […]

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը

Հունիսի 2-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը և զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը:   Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բելգիան երկրորդն է, Կոլումբիան՝ երրորդը. այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մարմնի կեսը Արցախում կորցրած հրամանատարը դիմում է Տարոն Մարգարյանին. թեժ իրավիճակ /վիդեո/

‹‹Արամ Մանուկյան›› ջոկատի հրամանատար Գևորգ Սուքիասյանը վիրավորվել է 1992 թվականին: Մարմնի մի հատվածը Արցախյան պատերազմում կորցրած ազատամարտիկը լավատես էր: Կարողացավ դասավորել կյանքը. կնոջ ու երեխայի համար ապահոված մի կտոր հացը համարեց ճակատագրի նվեր: Գևորգ Սուքիասյանը այսօր նյարդային է. «Երեք գիշեր չեմ քնել, մի կտոր հաց չեմ կերել, երդվում եմ: 1993 թվականին ինձ տրված ավտոտնակիս վրա ստեղծել […]

Դա այդ երկրի ներքին որոշումն է․ Կրեմլը մեկնաբանել է Բունդեսթագի որոշումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ Պեսկովը հայտարարել է, որ այդ որոշումն այդ «երկրի ներքին գործն է»,- հայտնում է Life-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի