21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Իրենց թվում է, որ չերևացող հետույքը մաքուր է, իստակ, անարատ

Հետաքրքիր ու շատ տարօրինակ են ջայլամները … Նրանց թվում է, որ երբ իրենց փետրազարդ, գույնզգույն, մեծ, ցցուն քամակն ու ողջ մարմինը ցուցադրում են, իսկ գլուխը թաղում ավազի մեջ, ապա իրենց ու իրենց արածները ոչ մեկը չի հիշում: Կարևորն իրենք են՝ այդ ջայլամատիպերը և իրենք իրենց այդպես էլ համոզում են ու սկսում իրենք էլ հավատալ այդ կտերին:

Ավազի մեջ՝ անցյալի ավազե ապարանքներում, իրենց համար միայն ու միայն դրական մտապատկերներ են ստեղծում և իրենց թվում է, որ իրենք պատմական միսիա են կատարել, միակ ու անփոխարինելի … Որ իրենց ցցված, չերևացող հետույքը մաքուր է, իստակ, անարատ, սիրուն, չօճառված …

Բայց դե մենք՝ բոլորս գիտենք իհարկե, որ այդպես չէ, որ միայն ինքն է գլուխն ավազի մեջ խրած այդպես մտածում… Ժողովուրդ, գիտե՞ք, թե ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ… Այո′, իհարկե′, ժողովուրդն ի տարբերություն ջայլամատիպերի, ամեն ինչ հիշում է ու ոչինչ չի մոռանում:

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ