Վարչապետն այցելել է Արարատի ոսկու կորզման գործարան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան: Ձեռնարկությունը ռուսաստանյան մասնավոր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հիմնական ակտիվն է Հայաստանում, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Կառավարության ղեկավարը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և «Ալբիոն» […]