Առաջին կարգի հաշմանդամ կինը հանրության օգնությանն է դիմում
Էլեոնորա Հարությունյանը ծնվել է 1959 թվականին, միայնակ այրի է, զավակներ չունի, 1-ին կարգի հաշմանդամ է, ապրում է «Տրուդ ռեզերվ» կազմակերպությանը պատկանող մասնավոր հանրակացարանում: 30 և ավելի տարիներ աշխատել է Էլեկտրոլամպերի գործարանում, հետո, որպես որակյալ վարպետ, գործուղվել է Իրան, այնտեղ իր աշխատանքային փորձը կիսելու համար:
Էլեոնորան չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, այդ իսկ պատճառով նրա խնամքով զբաղվում է «Շողակն » բարեգործական ՀԿ-ն:
Էլեոնորան բուժվում է Մալետի ԲԿ-ում, որտեղ պետք է վճարի 250 000 դրամ, չունի այդ հնարավորությունը և դիմում է հանրության աջակցությանը:
Այս բուժումը մի փոքր կթեթևացնի նրա ցավերը, իսկ քայլելու հնարավորությունը կրկին վերականգնելու համար նրան սպասվում է վիրահատությյուն, որը կարժենա 15 000 դոլար: Նրա մոտ ախտորոշված են՝ դեֆորմացվող պոլիօստեոարթրոզ, առավելապես խոշոր հոդերի ախտահարմամբ, երկկողմանի գոնարթրոզ, երկկողմանի արտահայտված կոքսարթրոզ, երկկողմանի սակրոիլեիտ, գեբերդենի և բուշարի հանգույցներ, ընթացքը խրոնիկական պրոգրեսիվող, ակտիվություն 2˚, հոդերի ֆունկցիայի խանգարում : Պոստմենոպաուզալ օստեոպորոզ: Խրոնիկական բրոնխիտ:
Փոխանցումները կարելի է կատարել «Շողակն» կազմակերպության հաշվեհամարներով՝ փոխանցման նպատակի տողում նշելով «Էլեոնորա Հարությունյանին».
Բանկ ՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ
Ստացող՝ «ՇՈՂԱԿՆ» բարեգործական ՀԿ
Ստացղի դրամային հաշվի համարը ՝
163008124162 ՀՀ դրամ
163008125169 ԱՄՆ դոլար
163008125185 ԵՎՐՈ
163008125177 ՌԴ ռուբլի
Swift; ARECAM 22
Էլեոնորա Հարությունյանի հեռախոսահամարն է՝ +37494 691 672: