Սուրիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր բուժօգնության համար դիմել է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: Henaran.am-ը ԲԿ-ի լրատվական կենտրոնից տեղեկացավ, որ մարզպետի մոտ պարզապես մրսածություն է և ոչ մի լուրջ բան չկա: Սուրիկ Խաչատրյանն այսօր կանցկացնի հիվանդանոցում: Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանը վիրահատել է սիրտը: