15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նույն ձեւով, ինչ հոկտեմբերի 27-ին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Անդրադառնալով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ այս հայտը քաղաքական հենարան ստեղծելու հիմք է, Սաֆարյանն ասաց՝  եթե նպատակը դա էր, ապա այդ հարցազրույցը շատ խղճուկ տպավորություն թողեց:

«Քոչարյանը խորհրդարանական ընտրություններից առաջ կփորձի ստեղծել քաղաքական կապիտալ կամ խաղ, բայց դա անհեռանկար և անիմաստ խաղ է: Այս հարցազրույցը վերին աստիճանի խոցելի էր, քանի որ նա խոսում է գողացված փողերի մասին` մոռանալով, որ հանրությունը գողացված փողերի մեջ իրեն էլ է տեսնում: Այսօր հանրությանը չի հուզում, թե ինչու եղավ, ինչպես եղավ, ով գողացավ, քանի որ հանրությունն ամեն օր տեսնում է նրանց դղյակները, միացնում է հեռախոսը, լցնում է նրանց գրպանը, ջուրն է միացնում ու էլի լցնում է նրանց գրպանը: Հանրությանը հուզում է, թե գողացված փողերից որքանը կվերադարձվի»:

Սաֆարյանը Քոչարյանի հարցազրույցից մի հատված առանձնացրեց:

«Երբ լրագրողը նրան հարցրեց, թե ինչու ապրիլյան պատերազմի ժամանակ չխոսեց կամ հանդիպման չգնաց ինչպես ՀՀ առաջին նախագահը, նա տվեց գրեթե այն պատասխանը, որ տվել էր հոկտեմբերի 27-ի ժամանակ, երբ ասաց, թե թրաշված չէր:

Հիմա էլ ասաց` այդ ժամանակ կլիներ քաղաքական շահարկումների հարց, և դրա համար նա ձեռնպահ մնաց: Նա խոսում է գողացված փողերի և այլնի մասին, ի՞նչ է` մոռացել է, որ ռազմաարդյունաբերական համալիրն ինքը վաճառեց, «գույք պարտքի դիմաց»-ն ինքն արեց և հիմա զարմանում է, թե ինչու մենք անօդաչու սարքեր չունենք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ