15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծառնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը: Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում՝ ըստ կից […]

Սպանել են դավաճան հայերին

1920 թվականին Սողոմոն Թեհլերյանը սպանել է Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին։ 1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսսանին (Եսայան)։ Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։ 1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար։ Ադուր Յասյանը […]

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ճնշի Թուրքիային

Ինչպես արդեն հայտնել ենք, Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Դրանով ճանաչել ու դատապարտել է 1915-ի Ցեղասպանությունը: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Գերմանիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը Հայաստանին ոչ մի բան չի տա՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական: Կարևորն այն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:  Եթե աշխարհի  բոլոր […]

Գերմանիան կաջակցի Հայաստանի եւ Թուրքիայի երկխոսությանը․ Մերկել

Գերմանիայի կառավարությունը ցանկանում է նպաստել, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատվի, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների իմաստավորման հարցի շուրջ: Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը։ Նա ասել է, որ իր երկրին ու Թուրքիային շատ բան է կապում, եւ Գերմանիայում թուրքական ծագմամբ միլիոնավոր մարդիկ […]

Նոր սերնդի անվճար ՀԴՄ-ներ սահմանամերձ գյուղերին /վիդեո/

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները. Որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետի «իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև նրանց» բառերը փոխարինել «գրասենյակի» բառով Թույլատրել գրասենյակին` նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) […]

ՀՀ նախագահը նոր ռեֆերենտ ունի

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ կետը՝ Սերժ Սարգսյանն այսօր որոշել է Արտյոմ Սեդրակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ:

Կկայանա «Հայկական էսքիզներ» ֆիլմի պրեմիերան

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված «Հայկական էսքիզներ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա՝ ս. թ. հունիսի 3-ին, ժամը 19:00-ին, «ԿինոՊարկ» կինոթատրոնի 6-րդ դահլիճում («Երևան Մոլ» առևտրաժամանցային կենտրոն): Ֆիլմի մտահղացման հեղինակ, բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր՝  Աշոտ Ջազոյան: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «4 ձևաչափ» (ՌԴ) պրոդյուսերական կենտրոնի համատեղ արտադրությամբ նկարահանված փաստագրական ֆիլմը ներկայացնում է Հայաստանն ու Երևանը՝ ողջ հմայքով […]

Ով է պաշտպանության նորանշանակ փոխնախարարը

Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ի տարբերություն Ադրբեջանի` հայկական ուժերը ժամանակակից ռազմական սարքավորումներ ու բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառելու հնարավորություն ավելի քիչ ունեին` դրանց սակավության պատճառով:  Հասարակական-քաղաքական, զինվորական շրջանակներում ընդգծվեց մեր զինված ուժերում բարձր տեխնոլոգիաների ներդրման եւ գործարկման առումով խոցելի իրավիճակը: Ինչպես երեւում է վերլուծվեց եւ գնահատվեց, թե ինչ բարձր տեխնոլոգիաներ է կիրառում հակառակորդը` հետագայում նման գործողություններին հակազդելու […]

Հունիս 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիս 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվի թուրքագետ Կարեն Սիրունյանը: ԹԵՄԱ՝ Բունդեսթագը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Բունդեսթագի որոշումը ինչպե՞ս կազդի  Թուրքիայի և Գերմանիայի հետ հարաբերությունների վրա, Թուրքիայում ներքաղաքական ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի