Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ճնշի Թուրքիային

Ինչպես արդեն հայտնել ենք, Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Դրանով ճանաչել ու դատապարտել է 1915-ի Ցեղասպանությունը:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Գերմանիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը Հայաստանին ոչ մի բան չի տա՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական: Կարևորն այն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե աշխարհի բոլոր երկրներն էլ ճանաչեն, Թուրքիան չճանաչի, խնդիրը չի լուծվի»:
Արմեն Բադալյանն ընդգծեց՝ Գերմանիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը մեզ կարող է ուրախացնել, բայց միայն զգացմունքային դաշտում կլինեն փոփոխություններ:
«Թուրքիան ցույց տվեց՝ դա այն երկիրը չէ, որին կարելի է ճնշել, ապա ճնշումներով արդյունքների հասնել: Այնպես որ՝ տարբեր երկրների կողմից՝ : ԱՄՆ-ն այդքան ժամանակ փորձեց ճնշել Թուրքիային ու հասնել նրան, որ հայ-թուրքական սահմանը բացվի, բայց արդյունքի չհասավ», – ասաց քաղտեխնոլոգը: