Ով է պաշտպանության նորանշանակ փոխնախարարը
Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ի տարբերություն Ադրբեջանի` հայկական ուժերը ժամանակակից ռազմական սարքավորումներ ու բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառելու հնարավորություն ավելի քիչ ունեին` դրանց սակավության պատճառով: Հասարակական-քաղաքական, զինվորական շրջանակներում ընդգծվեց մեր զինված ուժերում բարձր տեխնոլոգիաների ներդրման եւ գործարկման առումով խոցելի իրավիճակը: Ինչպես երեւում է վերլուծվեց եւ գնահատվեց, թե ինչ բարձր տեխնոլոգիաներ է կիրառում հակառակորդը` հետագայում նման գործողություններին հակազդելու համար:
Այս առումով հուսադրող է Սերժ Սարգսյանի կողմից վերջին նշանակումը ՊՆ-ում. ՀՀ նախագահի հրամանով Դավիթ Փախչանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ :
Դավիթ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Վերջինս համակարգելու է բանակում նոր տեխնոլոգիաների կիրառման գործընթացները:
Դավիթ Փախչանյանը ծնվել է 1970թ. նոյեմբերի 6-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:
1992թ.- Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ,
2010թ.- Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոց:
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո աշխատանքային գործունեությունը սկսել է «Ավիտ» ընկերությունում՝ որպես մենեջեր:
1998-2013թթ. եղել է «Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերության գործադիր տնօրենհամահիմնադիր:
2006թ.-ից ծավալել է հասարակական գործունեություն՝ լինելով «Այբ» ակումբի, «Այբ» կրթական և «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր:
2014թ. եղել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ:
2014թ.-ից առ այսօր հանդիսանում է «Դիլիջան կենտրոնական դպրոցի», իսկ 2015թ.-ից նաև «Այբ» կրթական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտին կից անցել է ռազմական պատրաստություն, ունի պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: