Նոր սերնդի անվճար ՀԴՄ-ներ սահմանամերձ գյուղերին /վիդեո/
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
Որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետի «իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև նրանց» բառերը փոխարինել «գրասենյակի» բառով Թույլատրել գրասենյակին` նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 3600 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը :
Նախորդ տարվա արդյունքներով 115.0 մլն դրամից մինչև 500 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 3000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված հարկ վճարողների համար (բացառությամբ գյուղերում (այդ թվում` սահմանամերձ) հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար գյուղերում (այդ թվում` սահմանամերձ) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների մասով) մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 1200 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը :
Գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) հաշվառված և գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) տեղադրված մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 900 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
Սահմանամերձ գյուղերում հաշվառված և սահմանամերձ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար սահմանամերձ գյուղերում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումն իրականացվում է անվճար: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:
Կառավարության նիստից հետո պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը մանրամասն ներկայացրեց կատարված փոփոխությունը:
Մանրամասները՝ տեսանյութում