21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թուրք պատգամավորը Էրդողանին է մեղադրել Բունդեսթագում ցեղասպանության բանաձևի ընդունման համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-ՑՀՊ) պատգամավոր Բյուլենթ Քուշօղլուն մեկնաբանել է Բունդեսթագի կողմից հայկական բանաձևի ընդունումը:

Նրա բնորոշմամբ՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ողջ պատասխանատվությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա է:

Ըստ թուրքական «Haber7.com» լրատվական կայքի՝ Twitter միկրոբլոգում իր էջում կատարած գրառման մեջ Քուշօղլուն մասնավորապես ասել է հետևյալը.

«Թուրքիան դրսում այնքան թույլ և հեղինակազուրկ է, որ հակառակ 3.5 միլիոնանոց թուրքական համայնքին, կարողացան ցեղասպանություն բառն օգտագործել: Քանի դեռ կա ՌԹԷ-ն (Ռեջեփ Թայիփ Էրդողան), մենք միշտ գլխացավանքի մեջ ենք լինելու»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ