15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպիսի երաշխիքներ կունենան զոհված, հաշմված կամ անհայտ կորածների ընտանիքները /վիդեո/

ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» որոշում, որով սոցիալական երաշխիքներ են տրամադրվում այդ անձանց և նրանց ընտանիքներին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ որոշակի սոցիալական երաշխիքներ են սահմանված ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաև հաշմանդամ դարձած անձանց համար:

Կառավարության նիստից հետո նախարարը զրուցեց լրագրողների հետ և օրենքի շրջանակներում մի շարք մանրամասներ ներկայացրեց:

«Զոհված զինծառայողի ընտանիքին տրվում է ապահովագրական գումար` միանվագ` 2 միլիոն դրամի չափով, հուղարկավորության ծախսերի համար փոխհատուցում` միանվագ` 700 հազարի չափով, գերեզմանների բարեկարգման համար` միանվագ` 1 միլիոն 400 հազար դրամ: Բացի դրանից` վճարվում են նաև ամսական գումարներ, մասնավորապես` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ` միջինը 43  հազար դրամ` սպայական անձնակազմի համար, ենթասպայական կազմի համար` միջինը 35 հազար դրամ, շարքային զինծառայողների համար` միջինը 24 հազար դրամ:

Սահմանված են նաև պարգևավճարներ` 13-16  հազար դրամ, աշխատանքային կենսաթոշակ ստացողի համար` 31-38 հազար դրամ: Ընտանիքի բոլոր անդամների համար, անկախ կենսաթոշակ ստանալուց, սահմանվում է 30 հազար դրամ` ամսական: Հաշմանդամ դարձած կամավորականների համար ևս սահմանված են սոցիալական երաշխիքներ»,-ընդգծեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ