07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մարդու իրավունքների պաշտպանը ՄԻԺԻ հիմնադիր Արմինե Առաքելյանի հարցով դիմել է Գլխավոր դատախազին

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում ենթարկվել է խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի: Այս մասին հրապարակային աղբյուրներով տեղեկություններ է ներկայացրել նաեւ Արմինե Առաքելյանը (օրինակ՝ http://www.1in.am/1929525.html, http://newspress.am/archives/32397):

Այդ հրապարակումների մանրամասն ուսումնասիրության հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ:

Քննարկման ընթացակարգի շրջանակներում Պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սեղմ ժամկետում քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը:

Նշվածի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել նաեւ Առողջապահության նախարարին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ