15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վիրավոր զինվորի ընտանիքն անելանելի վիճակում է հայտնվել /վիդեո/

«Տիկին Ռուզաննայից, Սեյրան Օհանյանից, Սամվել Նիկոյանից, Կոտայքիի մարզի Ջրվեժ գյուղի  գյուղապետից, Առողջապահության նախարարից, փոխնախարարից,  վարչապետից շատ շնորհակալ եմ,  որ աջակցեցին.  որդիս կարող է գնալ արտերկիր ու բուժվել: Էրեբունի հիվանդանոցում մայրական խնամքով խնամել  են որդուս, բայց անհրաժեշտ է, որ որդիս բուժվի արտերկրում: Որդիս ողնուղեղի վնասվածք է ստացել. ձեռքերն ու ոտքերը շարժել չի կարողանում, բայց հույս ունենք՝ արտերկրում պիտի բուժվի, իմ որդին ուժեղ տղա է: Գերմանիայում բժիշկներն ասել են՝ 70 տոկոս հնարավորություն կա, հնարավոր է, որ ողնաշարի հետ կպված խնդիրները կարգավորվեն: Տղաս այդ վիճակում էլ աշխատում է, որ լավանա», – լրագրողների հետ զրույցում ասաց իրավոր զինծառայող  Ռուբեն Առաքելայնի մայրը:

«Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց՝ կան զինծառայողներ, որ արդեն  արտերկրում են՝ բուժման նպատակով:

«Մեր բժիշկներն արել են այն ամենը, ինչն իրենց ուժերի սահմաններում էր: Դա անժխտելի է: Ռուբենի, Արմանի տվյալները Գերմանիա են ուղարկվել: Այնտեղից պատասխան եկավ: Ասացին՝ ինչ-որ բաներ վերականգնել կարող են:

Արդեն տոմսերը պատվիրվել են: Փաստաթղթերը ձևակերպվել են:

Երբ պաշտոնյաների առողջությանն է խոսքը վերաբերում, անպայման ուզում են գնալ արտերկիր, բայց մեր տղաների բուժմանն է խոսքը վերաբերում… Բա մարդ իր առողջ տղային բանակ ուղարկի, այսօր տեսնի՝ իր զավակը հաշմանդա՞մ է դարձել: Համապատասխան հանձնաժողովն ասում է՝  տղաների բուժումը կարող է իրականացնել նաև մեր երկրում: Ծնողների կարծիքը հանձնաժողովը լսել է, բայց հաշվի չի առել: Ծնողներն ասում են՝ Գերմանիա կտեղափոխենք մեր զավակին: Վիրավոր զինծառայող Լազգիյան Արմանի հայրը Առողջապահության նախարարությունում ասաց՝ բժիշկներն այստեղ ինչ արել են, շնորհակալ եմ, բայց ես որդուս կտանեմ Գերմանիա. կուզեք՝ օգնեք, կուզեք՝ ոչ»:

Տեղեկացնենք՝ 19-ամյա Արման Լազգիյանն այժմ բուժում է ստանում Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում:

«Արմանի դեպքում պետական աջակցություն չի եղել, իսկ Ռուբենի դեպքում 43 հազար Եվրո փոխանցվել է ՊՆ արտաբյուջետային միջոցներից: Արմանի դեպքը փաստ է եղել աչքիս առաջ, դրա համար եմ ասում՝ տղաները պիտի բուժվեն Գերմանիայում: Այստեղ Արմանին չէին թողնում՝ բնական ճանապարհով սնվեր, քանի որ կերակրափողը վնասվել էր: Գերմանիա տարան, բժիշկներն ասացին՝  99 տոկոսով  այդ անցն արդեն փակվել է: Ու հետո սկսեց նորմալ սնվել: Հիմա Արմանի աչքերում արդեն կյանք կա»:

Անահիտ Բախշյանն ընդգծեց՝ քննադատելու շատ բան կա, բայց լավ բաներ էլ են անում պաշտոնյաները, որոնց մասին պիտի խոսվի:

«Վարչապետն իր անձնական միջոցներից 20 հազարական եվրո է տրամադրել Արմանի ու Ռուբենի բուժման համար», – ասաց Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ